2016
Երեց Ս. Մարկ Փալմեր
Մայիս 2016


Երեց Ս. Մարկ Փալմեր

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

1992թ․ ժամանակը թանկ և սահմանափակ հաճույք էր Երեց Ս․ Մարկ Փալմերի և նրա կնոջ՝ Ժակլինի համար։

Երեց Փալմերն այդ ժամանակ ծառայում էր ցցի բարձրագույն խորհրդում։ Նա նաև աշխատում էր իր մասնագիտական կարիերայի վրա։ Քույր Փալմերի ժամանակը նմանապես սուղ էր։ Իրենց տանը Օսթինում, Տեխաս, ԱՄՆ, Փալմերները մեծացնում էին վեց երեխա, տղան դեռ վեց ամսական էր։

Երբ ցցի նախագահը հրավիրեց նրանց ծառայել Դալլաս Տեխաս տաճարում, նրանք չգիտեին, թե ինչպես կարող էին ևս մեկ պարտականություն վերցնել իրենց վրա։ Բայց նրանք ընդունեցին կանչը, ապա աղոթքով խնդրեցին Տիրոջ օգնությունը։

Մեկ ամիս ավտոբուսով տաճար ուղևորվելը այնտեղ ծառայելու համար պահանջում էր զոհաբերություն և մանրակրկիտ պլանավորում։ «Բայց դա մեծապես օրհնեց մեր կյանքը», - ասում է Երեց Փալմերը։

Տաճարում ծառայելը, նրա կարծիքով, հոգեպես պատրաստեց իրեն քահանայության ապագա կոչումներին։ Դա նաև նրան ավելի լավ ամուսին և հայր դարձրեց, և նա հավասարակշռություն գտավ իր զբաղված կյանքում։

«Տաճար գնալը հաճախ օգնում է վերասահմանել առաջնահերթությունները և հիշել կապած ուխտերի մասին», - ասում է նա։

Սթենլի Մարկ Փալմերը ծնվել է փետրվարի 11-ին, 1956թ․, Թե Փյուկում, Նոր Զելանդիա, Քենեթ և Ջիլ Փալմերների ընտանիքում։ Նրա ընտանիքը միացել էր Եկեղեցուն, երբ նա երիտասարդ տղա էր: Նա ծառայել է լիաժամկետ միսիա Նոր Զելանդիայի Վելինգթոն միսիայում:

Օքլենդի համալսարանում բակալավրի կոչում ստանալուց հետո նա ընդունվեց բիզնեսի կառավարման բաժին մագիստրոսի կոչում ստանալու համար Բրիգամ Յանգ համալսարանում։ Պրովոյում, Յուտա, ԱՄՆ, ապրելիս նա հանդիպում է վերադարձած միսիոներ Ժակլին Վուդին։ Նրանք ամուսնացան 1981թ. դեկտեմբերի 18-ին Սոլթ Լեյքի տաճարում: Փալմերներն ունեն վեց երեխա և ինը թոռ:

Երեց Փալմերը SMP Վենչըրս անշարժ գույքի գործակալության հիմնադիրն ու նախագահն է։ Նա ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի նախագահ, Վաշինգտոն Սպոքեյն միսիայի նախագահ (2009–2012), Ավստրալիա Սիդնեյ հարավային միսիայի միջանկյալ նախագահ (2014) և Տարածքային Յոթանասունական։