2016
Երեց Կ․ Բրեթ Նաթրես
Մայիս 2016


Երեց Կ․ Բրեթ Նաթրես

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երեց Կ․ Բրեթ Նաթրեսը և նրա կինը՝ Շոնա Լի Ադամսոն Նաթրեսը նկարագրում են իրենց որպես «անկատար մարդկանց, որոնք փնտրում են կատարյալ պահեր»։

Նրանք այդպիսի բազմաթիվ պահեր են գտել իրենց կյանքի ընթացքում՝ բոլորը ինչ-որ կերպ կապված Փրկչի և Քավության հետ, ինչպես ասում է Երեց Նաթրեսը։

Երեց Նաթրեսն ասում է, որ ծնվել է լավ ծնողներից՝ Դեյվիդ և Ջուդի Սորենսեն Նաթրեսներից, և հիշում է, ինչպես էր իր մայրը ամեն օր ընտանիքի համար կարդում Մորմոնի Գիրքը։

Մի անգամ նա քոլեջից տուն էր վերադարձել։ Նա տարված էր իր ավարտական քննություններով և իրեն այդքան էլ լավ չէր զգում, թեև ֆիզիկապես հիվանդ չէր։

«Եթե դու քեզ լավ ես զգում, սակայն ինչ-որ բան այն չէ, ապա պետք է գնաս և ծառայես ինչ-որ մեկին», - ասաց նրան մայրը։

Բրեթը ընտանեկան մեքենայի բաց բեռնախցիկում տեղավորեց ձյան մաքրման թիակը և շրջելով սկսեց մաքրել ծխի այրիների տների մուտքերի դիմաց։ Նա իրեն շատ ավելի լավ զգաց։

«Ես այնքան էի կենտրոնացած ինձ և իմ ավարտականների վրա, որ մոռացել էի, որ կյանքի իրական նպատակը մյուսներին ծառայելն էր», - ասում է նա։

Երեց Նաթրեսը ծնվել է 1965թ․ մարտի 4-ին Պոկատելլոյում, Այդահո, ԱՄՆ։ Ընտանիքը տեղափոխվեց Լեհի, Յուտա, ԱՄՆ, որտեղ նա և նրա հինգ եղբայրները և քույրերը ապրեցին փոքրիկ ընտանեկան ֆերմայում։

Նա հանդիպեց իր ապագա հարսնացուին, երբ երկուսն էլ հարևան ավագ դպրոցների վերջին դասարաններում էին։ 1984-1986թթ․ Կալիֆորնիա Սակրամենտո միսիայից վերադառնալուց հետո նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի տաճարում 1987թ. ապրիլի 24-ին։ Նրանք ունեն յոթ երեխա:

Նա սովորել է Բրիգամ Յանգ Համալսարանում՝ Պրովո, Յուտա, և ավարտել է Յուտայի համալսարանը 1990 թվականին ֆիզիկական թերապիայի գծով։ 2000 թվականին իր եղբոր՝ Դեյվիդի հետ, նա հիմնադրել է Ըդվանսդ Հելթ Քեըր ընկերությունը։

Երեց Նաթրեսը ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, այդ թվում որպես՝ ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։ Իր կանչը ստանալու պահին նա նախագահում էր նոր կազմավորված Արիզոնա Գիլբերթ միսիայում։