Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2015թ.
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը
Հարգելի եղբայրներ,Ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը հաստատում է Տասանորդների տնօրինման խորհուրդը, որը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու բաժինները ծախսում են ֆոնդերն ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականությանն ու ընթացակարգերին։
Եկեղեցու աուդիտի բաժինը, որը բաղկացած է հավաստագրյալ մասնագետներից և գործում է Եկեղեցու մյուս բաժիններից անկախ, պատասխանատու է աուդիտների անցկացման համար, որպեսզի խելամիտ վերահսկողություն հաստատվի ստացվող նվիրատվությունների, կատարվող ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու ուղղությամբ:
Հիմնվելով կատարված աուդիտի արդյունքների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ 2015 թվականին բոլոր նյութական հարցերին առնչվող ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու ակտիվները հաշվառվել և տնօրինվել են համապատասխան Եկեղեցու հաստատված բյուջեի, քաղաքականությանը և ընթացակարգերին: Եկեղեցին հետևում է իր անդամներին ուսուցանվող քաղաքականությանը՝ ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքից և խնայողություններ կատարել կարիքի ժամանակի համար:
Հարգանքներով ներկայացրեց
Եկեղեցու աուդիտի բաժինը
Քեվին Ռ. Յերգենսեն
Գործադիր տնօրեն