191-րդ ամենամյա գերագույն համաժողովի ամփոփում
Զատիկի այս օրերին տեղի ունեցած գերագույն համաժողովի կենտրոնում Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր, անդամների ամրապնդումը և Եկեղեցու համաշխարհային բնույթը:
-
Էջ 6․ Իր բացման խոսքում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Մենք հավաքվում ենք որպես մի մեծ համաշխարհային ընտանիք, որը ցանկանում է երկրպագել մեր Տիրոջն ու Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին»: Նա նշեց, որ «Եկեղեցու ուժը նրա անդամների ջանքերի և անընդհատ աճող վկայությունների մեջ է»: Համաժողովի ողջ ընթացքում անհատ անդամներին ամրապնդելու Եկեղեցու ղեկավարների ջանքերն ակնհայտ էին։
-
Էջ 79․ Քահանայության նիստի ընթացքում նախագահ Նելսոնն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք մեր տունը դարձնել սուրբ վայր, «ավետարանի ուսուցման և ավետարանով ապրելու կենտրոն», նույնիսկ՝ համավարակի ավարտից հետո:
-
Էջ 101․ Իր կիրակի առավոտյան ուղերձում Նախագահ Նելսոնը հստակեցրեց, որ սա համաշխարհային եկեղեցի է, որտեղ ավետարանը բոլորի համար է․ «Այս առավոտ մենք լսեցինք Եկեղեցու ղեկավարներին, ովքեր եկել են երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներից։ Իսկապես, ավետարանի օրհնությունները բոլոր ցեղերի, լեզուների և մարդկանց համար են: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին համաշխարհային եկեղեցի է։ Հիսուս Քրիստոսը մեր ղեկավարն է»։
-
Էջ 127․ Բացի այդ, անդամներին զորացնելու ջանքերը ցուցադրվեցին 20 նոր տաճարների հայտարարության մեջ: «Մենք ուզում ենք Տիրոջ տունն ավելի մոտեցնել մեր անդամներին», - նախագահ Նելսոնն ասաց իր եզրափակիչ խոսքում: Դա տաճարների հայտարարված ամենամեծ թիվն էր 1998 թվականից ի վեր, երբ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտարարեց 32 տաճարի մասին՝ բացելով տաճարի ընդարձակման նոր դարաշրջան:
-
Էջ 139․ Լրացուցիչ օրինակների համար, թե ինչպես է Եկեղեցին ձգտում ամրապնդել Աստծո բոլոր զավակներին, տես 2020 թվականին իրականացված մարդասիրական բազմաթիվ նախագծերի կարևոր իրադարձությունները: