2021
Սեմինարիայի ավարտականի վերանայված պահանջներ
Մայիս 2021


Սեմինարիայի ավարտականի վերանայված պահանջներ

Ավետարանի տնային ուսումնասիրությանն աջակցելու և սուրբ գրությունների ամենօրյա ընթերցանությունը խրախուսելու համար սեմինարիայի ավարտականի պահանջները վերանայվել են: Այժմ, իրենց քառամյա ուսման ընթացքում ուսանողները չեն զեկուցի այն մասին, թե արդյոք նրանք ավարտել են սուրբ գրությունների (Հին Կտակարանի, Նոր Կտակարանի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի) ընթերցանությունը: Դրա փոխարեն նրանք կզեկուցեն, թե արդյո՞ք ամեն օր՝ իրենց ժամանակի առնվազն 75 տոկոսի ընթացքում կարդում են սուրբ գրությունները։

Դա թույլ է տալիս նշավանդակը նշելու փոխարեն կենտրոնանալ աշակերտ դառնալու արդար սովորություն հաստատելու վրա, որը կօրհնի ուսանողներին ողջ կյանքի ընթացքում: Դա սեմինարիային նաև հնարավորություն է տալիս, որը նախկինում փոխվել էր՝ Եկ, հետևիր ինձ ընթերցանության 12-ամսյա առաջարկված ժամանակացույցին համապատասխանեցնելու համար, աշխատել Եկեղեցու բոլոր կազմակերպությունների հետ՝ աջակցելու ավետարանի ուսումնասիրությանը, որը տնակենտրոն է և աջակցվում է Եկեղեցու կողմից:1

Սեմինարիայի ավարտականի լրացուցիչ պահանջները ներառում են դասերի 75 տոկոս հաճախելիությունը և անցողիկ գնահատման համար 75 տոկոս կամ ավելի բարձր գնահատականը: Հավանության հավաստագրերը, որոնք ավելի ընդունված են որոշ տարածքներում, փոխարինվել են ավարտական հավաստագրերով։

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 7-8: