Երեց Ս. Մարկ Փալմեր
Յոթանասունի նախագահություն
Երեց Ս. Մարկ Փալմերը հավերժ երախտապարտ կլինի տաճարի ծառայության և արարողությունների մեջ գտած ուրախության և հույսի համար: Իրենց կյանքի գերծանրաբեռնված ժամանակներից մեկում Դալլասի Տեխասի տաճարում ամեն շաբաթ ծառայելու կոչը օգնեց երեց Փալմերին վերականգնել իր առաջնահերթությունները: Տաճարում ծառայելը ուսուցանեց նրան զոհաբերություն, ծրագրում և հավասարակշռություն, ինչպես նաև օգնեց նրան հիշել իր ուխտերը՝ դառնալով ավելի լավ ամուսին և հայր: Տաճարում ծառայելը հիշեցրեց նրան ընտանիքի հավերժական էության և մահացած սիրելիների հետ ապագա ուրախ միության մասին, այդ թվում՝ մեկ տարեկանում կյանքից հեռացած քրոջ մասին:
Տաճարում ծառայելը նաև օգնեց երեց Փալմերին հոգևորապես պատրաստվել քահանայության ապագա կոչումներին, այդ թվում՝ որպես Յոթանասունի Նախագահության անդամ: Երեց Փալմերը, ով հաստատվել է 2021 թվականի ապրիլի 3-ին, իր նոր պարտականությունները կսկսի 2021 թվականի օգոստոսի 1-ից:
Սթենլի Մարկ Փալմերը ծնվել է 1956 թվականի փետրվարի 11-ին Նոր Զելանդիայի Փլենթի ծոցում գտնվող Թե Փյուկ քաղաքում՝ Քենեթ և Ջիլ Փալմերների ընտանիքում։ Նրա ընտանիքը միացել էր Եկեղեցուն, երբ նա երեխա էր:
Նոր Զելանդիայի Վելինգտոն միսիայում լիաժամկետ միսիա ծառայելուց հետո նա 1979 թվականին ստացել է կոմերցիայի բակալավրի աստիճան Օքլենդի համալսարանում, իսկ 1982 թվականին՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Բրիգամ Յանգ համալսարանում: ԱՄՆ-ի Յուտա նահանգի Պրովո քաղաքում ապրելիս նա հանդիպում է վերադարձած միսիոներ Ժակլին Վուդին։ 1981 թվականին նրանք ամուսնացել են Սոլթ Լեյքի տաճարում: Փալմերներն ունեն 6 զավակ և 16 թոռ:
Երեց Փալմերը SMP Վենչըրս անշարժ գույքի գործակալության նախագահն է, որը նա հիմնադրել է Օսթինում (Տեխաս, ԱՄՆ)։ Նա ծառայել է եպիսկոպոս, ցցի նախագահ, Վաշինգտոն Սպոքեյն միսիայի նախագահ (2009–2012 թ. թ.), Ավստրալիա Սիդնեյ հարավային միսիայի միջանկյալ նախագահ (2014 թ.) և Տարածքային Յոթանասունական։
Նա Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական է հաստատվել 2016 թվականի ապրիլի 2-ին և ներկայումս ծառայում է Աֆրիկայի Հարավային տարածքի նախագահ։