Նոր կոչում․ խորհրդատուներ միջազգային տարածաշրջանների կազմակերպությունների համար
Առաջին Նախագահությունը վերջերս հաստատեց նոր կոչում, որը կոչվում է՝ միջազգային տարածաշրջանների կազմակերպությունների խորհրդատու։ Կանայք, ովքեր ծառայում են այս կոչման մեջ, կանչվելու են, որպեսզի ամբողջ աշխարհում աջակցեն Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Երեխաների միության ղեկավարներին այն երկրներում, որտեղ նրանք բնակվում են: Նրանք կուսուցանեն և մենթորներ կլինեն Միացյալ Նահանգներից և Կանադայից դուրս գտնվող տեղական ղեկավարներին:
Տարածաշրջանի խորհրդատուների կարիքը որոշվելու է Տասներկու Առաքյալների Քվորումի, Յոթանասունի նախագահության և տարածաշրջանի նախագահությունների կողմից: Նրանց կանչված տարածքներում կամավոր խորհրդատուները նույնպես կմասնակցեն խորհուրդներին, երբ իրենց համապատասխան տարածքներում նրանք աշխատեն Եկեղեցու տղամարդկանց և կանանց հետ: Նրանք կծառայեն Տարածաշրջանի նախագահությունների ղեկավարության ներքո՝ երեքից-հինգ տարի ժամկետով: