2021
Երեց Ալֆրեդ Քյունգու
Մայիս 2021


Երեց Ալֆրեդ Քյունգու

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

1991 թվականին Ալֆրեդ Քյունգուն 24 տարեկանում սովորում էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Լյուբումբաշի համալսարանում, և ապրում էր իր քեռու՝ Պոլիդոր Նգոյի հետ։ Մի օր նրա քեռին տեղեկացրեց նրան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ինչ-որ միսիոներների հետ հանդիպման մասին։

«Բաց մի թող այս լավ հնարավորությունը», - ասաց նրան քեռին:

Շուտով և՛ նա, և՛ իր քեռին պարբերաբար հանդիպում էին Յուտայից մեծահասակ միսիոներական մի զույգի հետ: Սկզբում Ալֆրեդը չէր ցանկանում միանալ նոր, օտար կրոնի: Սակայն, վեց ամիս շարունակվող քննարկումների և բազմաթիվ հարցերի պատասխանները ստանալուց հետո, Ալֆրեդը և նրա քեռին մկրտվեցին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:

Ինչ-որ առումով Եկեղեցուն միանալը հեշտ փոփոխություն չէր: Համայնքում շատերը կասկածանքով էին վերաբերվում Եկեղեցուն և մտածում էին, որ Վերջին Օրերի Սրբերը խորհրդապաշտ են, կամ նույնիսկ իսկական քրիստոնյա չեն։ Բարեբախտաբար, նրանց փոքր ճյուղի անդամները բարի էին և գրկաբաց: Երեց Քյունգուն և նրա քեռին զորացվեցին «Հիսուս Քրիստոսի ուսուցանած սկզբունքները սովորելուց»:

Երեց Քյունգուն ամուսնացել է Լյուսի Կաբուլո Մալալեի հետ 1998 թվականին։ 2004 թվականին նրանք կնքվել են Յոհանեսբուրգ Հարավային Աֆրիկայի տաճարում: Նրանք ունեն երկու դուստր և մեկ որդի:

Ալֆրեդ Քյունգու Կիբամբան ծնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կամինա քաղաքում 1966 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Դոմիտիեն Քյունգու Նկիմբայի և Սելեստին Նգոյ Մբույուի ընտանիքում:

Երեց Քյունգուն Լուբումբաշի համալսարանից ստացել է և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի աստիճան՝ սոցիալական գիտությունների և միջազգային հարաբերությունների ոլորտում: Նա աշխատել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և մի քանի պետական պաշտոններում ու Եկեղեցում՝ որպես սեմինարիաների և ինստիտուտների համակարգող և ընտանեկան պատմության ղեկավար:

Իր կանչը ստանալու պահին, լինելով Տարածքային Յոթանասունական, նա նաև ծառայել է ինստիտուտի ուսուցիչ, ծխի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, եպիսկոպոսության խորհրդական, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահի խորհրդական և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մբուջի-Մայի միսիայի նախագահ՝ 2016-2019 թվականներին: