2021
Էմի Ա․ Ռայթ
Մայիս 2021


Էմի Ա․ Ռայթ

Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Հինգ տարի առաջ քույր Էմի Ա. Ռայթի մոտ ախտորոշվեց ձվարանների 4-րդ աստիճանի քաղցկեղ: Նրա խոսքերով, իր ընտանիքը կարողացավ դիմանալ արագընթաց բուժմանը միայն Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու շնորհիվ։

«Երբ կենտրոնանում էի իմ եսի վրա, աշխարհը իսկապես մութ էր թվում», - հիշում է նա: «Սակայն, երբ կենտրոնանում է արտաքին աշխարհի վրա, երբ ձգտում էի ծառայել ուրիշներին և քայլել այնպես, ինչպես Քրիստոսն էր քայլել, լույս և ուրախություն էր հայտնվում, նույնիսկ՝ ամենամեծ ցավի և տառապանքի ժամանակ»:

Քույր Ռայթը քաղցկեղի դեմ իր պայքարը նկարագրել է որպես «հղկման և մաքրման փորձառություն». մի փորձառություն, որը «հատուկ նրա համար էր» և օգնում էր նրան խորապես և անձամբ ճանաչել Փրկիչին: Այն նաև սովորեցրեց, որ լրացուցիչ ուժ ենք ստանում, երբ փորձում ենք սովորել և հասկանալ այլոց բազում մարտահրավերները։

«Մենք բոլորս մեր կյանքի տարբեր ժամանակներում ծառայում ենք Տիրոջ այգու տարբեր մասերում: Բայց դա նույն այգին է և այգու Տերը նույնն է», - ասել է նա:

«Մեր հույսը նույնպես նույնն է, որը հավերժական կյանքն ու վեհացումն է: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք այս բոլոր թանկագին փոքր երեխաների համար, որ Փրկիչը դառնա նրանց կյանքի ուղու մի մասը, և նրանք վերադառնան տուն՝ Նրա մոտ»:

Էմի Էիլեն Անդերսոն Ռայթը ծնվել է 1972 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝ Ռոբերտ և Ջոյ Անդերսոնների ընտանիքում։ 1994 թվականին նա ամուսնացել է Ջեյմս Մաքկոնկի Ռայթի հետ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն երեք զավակ:

Քույր Ռայթը 1998 թվականին ստացել է Յուտայի համալսարանի բակալավրի աստիճան մարդկային զարգացման և ընտանեկան ուսումնասիրությունների ոլորտում: Նա աշխատել է որպես ընթերցանության ուսուցիչ, գրասենյակի ղեկավար և կամավոր է աշխատել Parent Teacher Association կազմակերպությունում։ Վերջերս նա զբաղվում էր մի ատամնաբուժական գրասենյակի շուկայավարմամբ և գովազդով:

2018 թվականից քույր Ռայթը ծառայում է Երիտասարդ կանանց գերագույն խորհրդատվական խորհրդում: Նախկինում ծառայել է ցցի և ծխի Երեխաների միության նախագահ, ծխի Երեխաների միության նախագահությունում խորհրդական, և Ավետարանի վարդապետության ուսուցիչ և Պատանի սկաուտների ղեկավար։