2021
Երեց Ալվին Ֆ. Մերեդիտ III
Մայիս 2021


Երեց Ալվին Ֆ. Մերեդիտ III

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

ԱՄՆ Թենեսի նահանգի ավագ դպրոցի վերջին տարում ուսանելիս Ալվին Ֆ. Մերեդիտը մի խումբ քրիստոնյա ուսանող մարզիկների կողմից ընտրվեց որպես դպրոցի այդ տարվա մարզիկ:

Դրանից հետո նրա մարզիչը տեղեկացրեց, որ այդ խմբի նահանգային ղեկավարությունը որակազրկել է նրան, քանի որ նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չեն համարում քրիստոնեական հավատ:

Նրա մարզիչը, ով «իսկապես լավ քրիստոնյա մարդ էր», կազմակերպությանը խնդրեց որևէ մեկին ուղարկել դպրոց՝ հանդիպելու երիտասարդ մարզիկի հետ: Կազմակերպության ներկայացուցիչը եկավ ավագ դպրոց և բացատրեց վարդապետության 10 կետեր, որոնք նրա կարծիքով, արդարացնում էին Վերջին Օրերի Սրբերի մարզիկին որակազրկելու իրենց որոշումը: Այդ մարդու պայուսակում Աստվածաշունչ տեսնելով՝ երեց Մերեդիտը հարցրեց, թե արդյո՞ք կարող են երկուսով վերանայել որոշ հատվածներ:

«Մենք գտանք բոլոր այդ 10 կետերը՝ Մնացորդաց, Հակոբոսի, Հայտնության և Կորնթացիների գրքերում», - ասել է Երեց Մերեդիտը: «Իմ հավատը փորձության ենթարկվեց, և այդ փորձության կրակի շնորհիվ այն ամրապնդվեց ու դրանից հետո այլևս չտատանվեց»:

Ալվին Ֆրեյզեր «Թրիփ» Մերեդիտ III-ը ծնվել է 1970 թվականի հուլիսի 22-ին, ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքում՝ Ալվին և Մերի Մերեդիտների ընտանիքում: Նա ամուսնացել է Ջենիֆեր Դենիզ Էդգինի հետ 1998 թվականին՝ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն վեց զավակ:

1994 թվականին երեց Մերեդիտը ստացել է հոգեբանության բակալավրի աստիճան Բրիգամ Յանգ համալսարանում, իսկ 2001 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Չիկագոյի համալսարանում: Նա աշխատել է GE Capital, Boston Consulting Group և Asurion կազմակերպություններում։

Երիտասարդ տարիներին Երեց Մերեդիտը ծառայել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի միսիայում: Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական կանչվելու ժամանակ նա ծառայում էր Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի հարավային միսիայի նախագահ։ Նա նաև ծառայել է Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, միսիայի նախագահի խորհրդական, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս և կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ։