Դուք կարո՛ղ եք հավաքել Իսրայելը
Ես լիովին համոզված եմ, որ դուք՝ երիտասարդներդ, կարող եք դա անել ձեր ինքնության և ձեր ներսում առկա հսկայական ուժի շնորհիվ:
Գրեթե երեք տարի առաջ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր երիտասարդներին «անդամագրվել Տիրոջ երիտասարդների գումարտակին, որպեսզի օգնեն հավաքել Իսրայելը» վարագույրի երկու կողմերում։ Նա ասաց․ «Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է»:1 Ես լիովին համոզված եմ, որ դուք՝ երիտասարդներդ, կարող եք դա անել և անել շատ լավ՝ (1) ձեր ինքնության և (2) ձեր ներսում առկա հսկայական ուժի շնորհիվ:
Քառասունմեկ տարի առաջ մեր Եկեղեցու երկու միսիոներ ներշնչանքով առաջնորդվեցին Նյու Ջերսիում (ԱՄՆ) գտնվող մի տուն: Ժամանակի ընթացքում հրաշքով մկրտվեցին ինչպես ծնողները, այնպես էլ բոլոր 10 երեխաները: Մարգարեի խոսքերով՝ նրանք «թույլ տվեցին, որ Աստված տնօրինի»2 իրենց կյանքը։ Ես կասեի՝ «մեր կյանքը»։ Ես երրորդ երեխան էի։ Ես 17 տարեկան էի, երբ որոշեցի Հիսուս Քրիստոսին հետևելու մշտական ուխտ կապել: Բայց գուշակեք, թե ուրիշ ի՞նչ որոշեցի: Ես չէի ծառայելու լիաժամկետ միսիայում։ Դա շատ կլիներ։ Եվ դա ինձանից չէր ակնկալվում, այդպե՞ս չէ։ Ես Եկեղեցու բոլորովին նոր անդամ էի: Ես փող չունեի: Բացի այդ, թեպետ ես նոր էի ավարտել ամենադժվար ավագ դպրոցը Արևմտյան Ֆիլադելֆիայի մոտակայքում և բախվել էի մի քանի վտանգավոր մարտահրավերների, ներքուստ սարսափում էի երկու ամբողջ տարի տնից հեռանալու մտքից:
Ձեր ճշմարիտ ինքնությունը
Սակայն վերջերս էի սովորել, որ ես և ամբողջ մարդկությունը նախքան մեր ծնունդն ապրել ենք մեր երկնային Հոր հետ՝ որպես Նրա հոգևոր որդիներ և դուստրեր: Անհրաժեշտ էր, որ մյուսները նույնպես ինձ նման իմանային, որ Նա փափագում էր, որ Իր բոլոր զավակները հավիտենական կյանք ունենային Իր հետ: Այսպիսով, նախքան որևէ մեկը կծնվեր երկրի վրա, Նա բոլորին ներկայացրեց փրկության և երջանկության Իր կատարյալ ծրագիրը, իսկ Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ: Դժբախտաբար, սատանան հակադրվեց Աստծո ծրագրին։3 Հայտնության գրքում ասվում է, որ «պատերազմ եղավ երկնքում»։4 Սատանան խորամանկորեն խաբեց Երկնային Հոր հոգևոր զավակների մեկ երրորդին՝ թույլ տալով, որ ինքը տնօրինի Աստծո փոխարեն:5 Բայց նա չկարողացավ խաբել ձեզ։ Հովհաննես առաքյալը տեսավ, որ դուք հաղթեցիք սատանային «[ձեր] վկայության խոսքով»:6
Իմանալով իմ ճշմարիտ ինքնությունը, որին օգնեց իմ հայրապետական օրհնությունը, ես լցվեցի քաջությամբ ու հավատով՝ ընդունելով Իսրայելը հավաքելու Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հրավերը։7 Նույնը կլինի ձեզ համար, սիրելի՛ ընկերներ: Գիտելիքը, որ դուք հաղթահարել եք սատանային ձեր վկայության խոսքով, կօգնի ձեզ սիրել, կիսվել և հրավիրել8 այժմ և ընդմիշտ. որ հրավիրեք ուրիշներին գալ և տեսնել, գալ և օգնել և գալ ու պատկանել, քանի որ Աստծո զավակների հոգիների համար նույն պատերազմը մոլեգնում է։
Ձեր ներսում առկա զորեղ հավատը
Իսկ ի՞նչ կասեք ձեր ներսում առկա հսկայական ուժի մասին: Մտածեք այս մասին. դուք ուրախությունից գոռացիք,9 որ գաք մի ընկած աշխարհ, որտեղ բոլորը բախվելու էին ֆիզիկական և հոգևոր մահվան: Մենք երբեք ինքներս չէինք կարող հաղթահարել դրանցից որևէ մեկը։ Մենք տառապելու էինք ոչ միայն մեր, այլև՝ ուրիշների մեղքերի համար: Մարդկությունը կենթարկվեր գրեթե ամեն տեսակի անհավասարության և հիասթափության10 և այդ ամենը մեզանից ծածկված կլիներ մոռացության շղարշով, իսկ աշխարհի ամենավատ թշնամին կշարունակեր թիրախավորել և գայթակղել մեզ: Հարություն առած և մաքուր վիճակում Աստծո սուրբ ներկայությանը վերադառնալու ամբողջ հույսը լիովին կախված էր Իր Խոստումը պահող մեկ Էակից։11
Ի՞նչը դրդեց ձեզ ընդունել երկիր գալու Աստծո այդ ծրագիրը։ Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է․ «Դուք շատ քիչ գիտեիք մահկանացության ընթացքում սպասվելիք մարտահրավերների մասին, ուստի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք է պահանջվել, որպեսզի դուք աջակցեք երջանկության ծրագրին և ընդունեք Հիսուս Քրիստոսի տեղը նրանում»։12 Երբ Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ կգա մահկանացու կյանք և Իր կյանքը կտա մեզ հավաքելու13 և փրկելու համար, դուք պարզապես չհավատացիք Նրան: Դուք՝ «ազնիվ հոգիներդ»14, ունեիք այնպիսի «անչափ մեծ հավատք», որ վստահեցիք Նրա խոստմանը:15 Նա չէր կարող ստել, ուստի դուք Նրան տեսաք այնպես, կարծես Նա արդեն թափել էր Իր արյունը ձեզ համար, երբ դուք դեռ չէիք ծնվել:16
Հովհաննես առաքյալի խորհրդանշական խոսքերով, դուք «հաղթեցիք [սատանային] Գառի արիւնովը»։17 Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, որ այդ աշխարհում «[դուք] տեսաք վերջն ի սկզբանե»:18
Ենթադրենք դպրոց մեկնելուց մեկ օր առաջ ձեր ծնողներից մեկն իսկական խոստում է տալիս, որ տուն վերադառնալիս պատրաստ կլինի ձեր սիրած կերակուրը: Դուք ոգևորված եք: Դպրոցում սովորելու ընթացքում դուք պատկերացնում եք այդ ուտելիքը, և արդեն կարող եք համտեսել այն: Բնականաբար, դուք ձեր բարի լուրը պատմում եք ուրիշներին: Տուն գնալու հեռանկարը ձեզ այնքան է ուրախացնում, որ դպրոցի ստուգարքներն ու մարտահրավերները հեշտ են թվում: Ոչինչ չի կարող խլել ձեր ուրախությունը կամ կասկածներ առաջացնել՝ խոստման հավաստի լինելու շնորհիվ: Նմանապես, նախքան դուք՝ «ազնիվ հոգիներդ» կծնվեիք, դուք սովորեցիք այդպես հավաստի տեսնել Քրիստոսի խոստումները և համտեսեցիք19 Նրա փրկությունից: Ձեր մեծ հավատքը նման է մկանների, որքան շատ եք դրանք գործադրում, այնքան ավելի ու ավելի են ուժեղանում, բայց դրանք արդեն ձեր ներսում են:
Ինչպե՞ս կարող եք արթնացնել ձեր հսկայական հավատը Քրիստոսի հանդեպ և օգտագործել այն Իսրայելը մեր օրերում հավաքելու և սատանայի նկատմամբ կրկին հաղթանակ տանելու համար: Սովորելով սպասել և նույն համոզվածությամբ տեսնել այսօր հավաքելու և փրկելու Տիրոջ խոստումը: Ուսուցանելու համար Նա հիմնականում օգտագործում է Մորմոնի Գիրքը և Իր մարգարեներին։ Քրիստոսից շատ առաջ նեփիացի «մարգարեները և … քահանաները և… ուսուցիչները … համոզելով [ժողովրդին] սպասել Մեսիային և հավատալու նրա գալուն այնպես, կարծես թե նա արդեն եկել էր»։20 Աբինադի մարգարեն ուսուցանել է․ «Եվ ահա, եթե Քրիստոսը եկած չլիներ աշխարհ, խոսելով գալիք բաների մասին, կարծես դրանք արդեն եկել են, չէր կարող լինել փրկագնում»:21 Ալմայի նման, Աբինադին «ակնկալեց հավատքի աչքով»22 և տեսավ, որ փրկության մասին Աստծո հավաստի խոստումն արդեն կատարված է: Նրանք ձեզ նման «հաղթեցին [սատանային] Գառի արիւնովը եւ իրենց վկայութեան խօսքովը»՝ Քրիստոսի ծնվելուց շատ առաջ։ Եվ Տերը նրանց Իսրայելին հրավիրելու և հավաքելու զորություն տվեց։ Նա նույնը կանի ձեզ համար, երբ հավատով սպասեք, կտեսնեք, թե ինչպես է Իսրայելը հավաքվել՝ ամբողջ աշխարհում և ձեր ազդեցության շրջանակներում (circles հավելված)23, և կհրավիրեք բոլորին:
Հարյուրավոր միսիոներներ հիմնվել են Քրիստոսի հանդեպ իրենց նախաերկրային հզոր հավատքի վրա՝ մկրտության և տաճարային հագուստով պատկերացնելով նրանց, ում հետ ծանոթացել կամ ուսուցանել են: «Սկսեք՝ մտքում ունենալով վերջնական նպատակը»24 վերնագրով իր ելույթում նախագահ Նելսոնը կիսվեց դա անելու անձնական օրինակով և միսիայի ղեկավարներին հանձնարարեց ուսուցանել մեր միսիոներներին նույնն անել: Գիտելիքը, որ նախաերկրային աշխարհում նրանք գործի են դրել այս մեծ հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, անչափ օգնեց մեր սիրելի միսիոներներին հետևել «լսիր Նրան» կոչին25 և ակտիվացնել Իսրայելը հավաքելու իրենց հսկայական հավատը, ինչպես խոստացել էր Տերը:
Իհարկե, սուտը պատկերացնելը վնասում է հավատքին:26 Իմ ընկերնե՛ր, միտումնավոր պատկերացնելով կամ դիտելով այնպիսի բաներ, որոնք հակասում են ձեր էությանը, հատկապես պոռնոգրաֆիան, թուլացնում է ձեր հավատը Քրիստոսի հանդեպ և առանց ապաշխարելու կարող է այն ոչնչացնել: Խնդրում եմ, օգտագործեք ձեր երևակայությունը Քրիստոսի հանդեպ հավատը մեծացնելու, այլ ոչ թե այն կործանելու համար:
Երեխաների և երիտասարդների ծրագիրը։
Երեխաների և երիտասարդների ծրագիրը մարգարեական գործիք է, որը կօգնի ձեզ՝ երիտասարդներիդ, զորացնել ձեր մեծ հավատը: Նախագահ Օուքսն ուսուցանել է․ «Այս ծրագիրը նախատեսված է օգնելու ձեզ ավելի շատ նմանվել մեր Փրկիչին չորս ոլորտներում՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր»։27 Երբ դուք առաջնորդեք երիտասարդներին՝ ապրելու ավետարանով, հոգ տանելու ուրիշների մասին, բոլորին հրավիրելով ընդունելու ավետարանը, միավորելու ընտանիքները հավերժության համար և կազմակերպելու զվարճալի միջոցառումներ,28 նախաերկրային կյանքում ունեցած Քրիստոսի հանդեպ մեծ հավատքը նորից կհայտնվի և ձեզ հնարավորություն կտա կատարելու Իր աշխատանքն այս կյանքում:
Բացի այդ, անձնական նպատակները, «հատկապես կարճաժամկետ նպատակները»,29 կօգնեն ձեզ նորացնել ձեր հզոր հավատը: Երբ լավ նպատակ եք դնում, դուք անհամբեր սպասում եք, ինչպես նախկինում էիք անում, որպեսզի տեսնեք, թե ձեր Երկնային Հայրը ինչ է ուզում, որ դուք կամ մեկ ուրիշը դառնաք։30 Այնուհետև ծրագրեք, ապա ջանասիրաբար աշխատեք նպատակին հասնելու համար։ Երեց Քվենտին Լ. Քուքը ուսուցանել է. «Երբեք մի թերագնահատեք հավատքի աչքով ծրագրման, նպատակներ դնելու և [ուրիշներին հրավիրելու] կարևորությունը»:31
Ընտրությունը ձերն է։ Տերն ասել է ձեր մասին. «[Ընտրելու] զորություն կա նրանց մեջ»:32 Երեց Նիլ Լ. Անդերսենը բացատրել է․ «Ձեր հավատքը կաճի ոչ թե պատահականությամբ, այլ ընտրությամբ»:33 Նա նաև ավելացրել է. «[Բոլոր] ազնիվ հարցերը [որ դուք կարող եք ունենալ]… կգտնեն իրենց պատասխանը համբերությամբ և հավատքի աչքով»։34
Ես վկայում եմ, որ (1) ձեր ճշմարիտ ինքնությունը և (2) Քրիստոսի հանդեպ հավատքի՝ ձեր ներսում առկա հսկայական ուժը ձեզ հնարավորություն կտան «օգնելու աշխարհին պատրաստվել Փրկիչի վերադարձին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա Քավության օրհնությունները»:35 Թող որ մենք բոլորս կիսվենք Մորմոնի Գրքի հավաստի խոստման ուրախությունով.
«Արդարները, որոնք լսում են մարգարեներին … և չնայած բոլոր հալածանքներին, հաստատամտությամբ սպասում են Քրիստոսին՝ … չեն մեռնի:
Բայց [Քրիստոսը] … կբժշկի նրանց. և նրանք կունենան խաղաղություն նրա հետ»։36
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։