Երեց Մայքլ Օ. Դան
Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական
Երեց Մայքլ Օ. Դանի ծնողները բաժանվեցին, երբ նա փոքր էր, սակայն մայրը նրան մեծացրել է՝ ուժեղ հավատ և արժեքներ սերմանելով նրա մեջ։ ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում մասնավոր «Եպիսկոպոսական» դպրոց հաճախելուց հետո նա տեղափոխվեց հանրակրթական ավագ դպրոց, որտեղ հանդիպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին:
Երբ նրա նոր ընկերներն ու նրանց ծնողները գրկաբաց ընդունեցին նրան, Մայքլը ցանկացավ իմանալ Եկեղեցու մասին: Ի վերջո, նա որոշեց հանդիպել միսիոներների հետ: Նրանց ուսմունքները Աստվածագլխի և Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի մասին «մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա», - ասել է նա:
Աղոթքի շնորհիվ նա գիտեր, որ ավետարանը ճշմարիտ է և մկրտվեց ավագ դպրոցի վերջին տարում: Այդ օրվանից ի վեր երեց Դանը «ունեցել է մի շարք սքանչելի ղեկավարներ»:
Նա նաև ընդունում է Երկնային Հոր և Փրկիչի նախախնամությունը ողջ կյանքի ընթացքում: «Ես հավատացյալ եմ», - ասել է երեց Դանը: «Ես օրհնված եմ, որ այսօր կարող եմ վկայել Հիսուս Քրիստոսի մասին և այսօր հռչակում Նրա կյանքի, Նրա բարության, Նրա վերականգնված ավետարանի մասին»:
Մայքլ Օսթին Դանը ծնվել է 1958 թվականի մարտի 5-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքում՝ Պատրիսիա և Ջեմս Ռ. Դաների ընտանիքում: Նա մեծացել է Սոլթ Լեյք Սիթիում: Հավայան կղզիների Հոնոլուլու միսիայում լիաժամկետ միսիա ծառայելուց հետո 1980 թվականին ամուսնացել է Լինդա Վիրջինիա Պոուլսոնի հետ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն երեք զավակ:
Երեց Դանը 1981 թվականին ստացել է զանգվածային կապի միջոցների բակալավրի աստիճան, իսկ 2008-ին՝ կապի միջոցների մագիստրոսի կոչում, երկուսն էլ Յուտայի համալսարանում: Նա եղել է KUED (PBS Utah) գլխավոր տնօրեն, Dunn Communications Inc նախագահ, իսկ վերջերս՝ BYUtv և BYU Radio գործադիր տնօրեն:
Երեց Դանը, ով իր կանչը ստանալու ժամանակ ծառայում էր Տարածքային Յոթանասունական, ծառայել է եպիսկոպոս, եպիսկոպոսի խորհրդական, ցցի նախագահ, ծխի երիտասարդ տղաների նախագահ եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, իսկ 2014-2017 թթ․ ծառայել է Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ միսիայի նախագահ։