2022
Մանկուց ուսուցանելով ավետարանը
Հունվար/փետրվար 2022 թվական


Մանկուց ուսուցանելով ավետարանը

Ալման ուսուցանեց իր որդի Կորիանթոնին. «Եվ այժմ հիշիր, որդի՛ս, եթե չլիներ փրկագնման ծրագիրը, (դնելով այն մի կողմ) հենց որ նրանք մեռնեին, նրանց հոգիները կլինեին թշվառ՝ կտրված լինելով Տիրոջ ներկայությունից» (Ալմա 42.11):

Ալեքսանդր. Մենք երկուսս էլ սովորել ենք ավետարանը վաղ մանկությունից: Երկուսս էլ մկրտվել ենք ութ տարեկանում: Մեզ դուր էր գալիս կյանքը Եկեղեցում, և մենք մեզ համար հաստատում ստացանք, որ Աստված ապրում է, և մենք կարող ենք հաղորդակցվել Նրա հետ: Մեզ ուսուցանեցին ավետարանի բոլոր սկզբունքները և փրկության ծրագիրը: Հետագայում մենք շարունակեցինք սովորել դրանք միսիայի ընթացքում և այդ գիտելիքներով կիսվեցինք ուրիշների հետ: Այժմ մենք մեր զավակներին ենք ուսուցանում այդ ճշմարտությունները:

Եթե ցանկանում ենք սովորել, թե ինչպես է գործում պատվիրանը կամ սկզբունքը, մենք պետք է ապրենք այդ պատվիրանով կամ սկզբունքով: Ներման պատվիրանը փորձարկելու միակ միջոցը վիրավորանքի փորձությանը դիմակայելն է: Տասանորդի օրհնությունների ուժը փորձարկելու միակ միջոցը այն ամբողջությամբ վճարելն է, իսկ մերձավորի հանդեպ սիրո պատվիրանը հասկանալու միակ միջոցը՝ կոպիտ ու անքաղաքավարի հարևանի կողքին ապրելն է:

Պոլինա: Մինչև վերջերս իմ և մայրիկիս գիտելիքները փրկության ծրագրի մասին որոշ չափով «գրքային» էին, այսինքն՝ մենք այն ուսումնասիրում էինք միայն սուրբ գրություններում: Բայց երբ իմ սիրելի հայրը հեռացավ այս երկրային կյանքից, փրկության ծրագիրը բոլորովին այլ նշանակություն ստացավ իմ և մորս համար: Մենք կարողացանք ավելի շատ արժևորել մեր մեծ ապագայի մասին գիտելիքը միայն այն ժամանակ, երբ բախվեցինք ընտանիքի անդամի իրական կորստի ցավալի փորձությանը: Ես վկայում եմ այն մեծ հույսի մասին, որը ստանում ենք այն գիտելիքից, որ մեր հոգիները փրկված են և ապրում են: Ինչպիսի՜ երախտագիտություն կարող ենք զգալ, երբ գիտակցում ենք, որ հավերժությունն առջևում է, և մենք միասին ենք: Նման գիտելիքը ապրելու ուժ է տալիս, որը աշխարհն ի վիճակի չէ ապահովել: «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ» (Հովհաննես 14.27): Մեզ համար փրկության ծրագիրը բառացիորեն դարձել է երջանկության ծրագիր:

Մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց ավետարանի և մեր ստացած գիտելիքի: Մենք փորձում ենք ապրել այս գիտելիքով և հասկանալ, թե Տերն ինչպես է օրհնում մեր ընտանիքը անհրաժեշտ ամեն ինչով: Այս ամենը մեզ ուրախություն է պարգևում, քանի որ մենք կարող ենք հավիտյան ապրել մեր ընտանիքների և մեր Երկնային Հոր հետ:

Մեր ընտանիքում հաճախ զգում ենք Աստծո սերը մեր հանդեպ: Տերը սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Նա տվել այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ՝ Իր մոտ վերադառնալու, հավիտյան ապրելու և ուրախություն ունենալու համար:

Տպել