2022
Մենք ունենք մեծ ապագա
Հունվար/փետրվար 2022 թվական


Մենք ունենք մեծ ապագա

Երբ 1996 թվականին բանակում ծառայելուց հետո վերադարձա տուն, միսիոներներն ուսուցանում էին մայրիկիս, քրոջս և եղբորս: Այդ ժամանակ ես անհավատ էի, և ինձ չէր հետաքրքրում Աստծո, Նրա ինչ-որ ծրագրի և վերականգնված Եկեղեցու մասին լսելը: Միսիոներները հաճախ ինձ հրավիրում էին լսելու իրենց դասերը, բայց ես հրաժարվում էի, քանի որ լուրջ չէի վերաբերվում նրանց խոսքերին:

Մի անգամ նրանք եկան այցելության, երբ ինձանից բացի ոչ ոք չկար տանը: Որպես հյուրընկալ տանտեր, ես նրանց հրավիրեցի սպասելու հյուրասենյակում, և նրանք երկչոտ հարցրին, արդյոք ես դեմ չէի լինի, եթե իրենք ինձ հետ կիսվեին այն ուղերձով, որով եկել էին մեզ մոտ: Եվ ես համաձայնեցի: Միսիոներները սկսեցին սովորեցնել ինձ Աստծո, Հիսուս Քրիստոսի, վերականգնված Եկեղեցու, Ջոզեֆ Սմիթի և մեր Երկնային Հոր ծրագրի մասին: Նրանք խոսեցին այն մասին, թե ինչպես կարող ենք երջանկություն և ուրախություն գտնել՝ հետևելով այս ուսմունքներին:

Ես այնքան լավ եմ հիշում, թե ինչ էի զգում, երբ նրանք ուսուցանում էին այս ճշմարտությունները: Վեհության զգացումը պատել էր ինձ, և հանկարծ, կարծես, կուրծքս սկսեց ուռչել: Երբ նրանք հարցրին, արդյո՞ք ես կկարդամ Մորմոնի Գիրքը և կաղոթեմ, հարցնելով Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է, և այն ամենը, ինչ իրենք սովորեցնում էին ինձ, ես լցվեցի այնպիսի հրաշալի զգացումներով, որ ուրախության արցունքներ հոսեցին իմ աչքերից, ուստի ես պատասխանեցի «այո»: Հետագայում, երբ ես վերլուծում էի, թե ինչ էր ինձ հետ կատարվում իրականում, երբ միսիոներները պատմում էին Աստծո ծրագիրը, հասկացա, որ Երկնային Հայրը պարզապես իմ հոգուց հեռացրել էր Աստծո և Նրա ծրագրի հանդեպ անհավատության չար զգացմունքները:

Ես գիտեմ, որ հետևելով փրկության ծրագրին, որն Աստված պատրաստել է մեզանից յուրաքանչյուրի համար, մենք երջանիկ կլինենք: Ես երախտապարտ եմ, որ Աստված ինձ այսպիսի հրաշալի միսիոներներ ուղարկեց: Այս երիտասարդ միսիոներները խաղաղություն, ուրախություն, երջանկություն և ավետարանական ճշմարտությունների ըմբռնում են բերել իմ հոգուն: Ես գիտեմ, որ այս Եկեղեցին ճշմարիտ է, որ երկրի վրա կա կենդանի մարգարե՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: Ես երախտապարտ եմ, որ իմ կյանքում կա Աստված, և Նրա շնորհիվ իմ կյանքը փոխվել է: Ինձ դուր է գալիս ապրել Աստծո հետ, և ես ցանկանում, որ Նա միշտ իմ կողքին լինի այս կյանքում:

Ես՝ Սերգեյ Անատոլիևիչ Բելյաևս, դեմ չեմ եկեղեցու լրատվամիջոցներում այս նյութի հրապարակմանը:

Տպել