2023
Միացեք
Հուլիս 2023 թ․


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.:

Միացեք

Աուրա Կ.

16 տ․, Նայրոբի (Քենիա)

Նկար
երիտասարդ կին

Լուսանկարը՝ Բենսոն Արուդո

Ես սիրում եմ թխել։ Ես սիրում եմ ժպիտները, որոնք մարդիկ ցույց են տալիս թխվածքները տեսնելիս: Բոլորը սիրում են համեղ հյուրասիրություն։ Մի անգամ մայրս խոհանոցում թողել էր բանանի հաց թխելու բոլոր բաղադրիչները, բայց այնքան էլ չէր շտապում թխել այն։

Ես որոշեցի նրա փոխարեն թխել բանանի հացը։ Շուտով ես պարզեցի, որ բանանի հացը նրա համար չէր: Նա թխում էր այն իր ուսանողներին տալու համար։ Մայրս շատ ուրախ էր, որ ես նրան օգնեցի այդ կերպ։

Միսիոներական աշխատանքը մեկ այլ բան է, որը ես հաճույքով եմ անում: Եկեղեցու որոշ միջոցառումներ, որոնք ինձ դուր են եկել, եղել են՝ մարդկանց սուրբ գրությունների օրինակներ նվիրելը և նրանց համար օրհներգեր երգելը:

Մեկ ուրիշ առիթով ընկերս տեսավ ինձ Լիահոնա ամսագիրը կարդալիս և հարցրեց ինձ Եկեղեցու մասին: Ես բացատրեցի նրան ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Նա շատ հետաքրքրված էր, և ես նրան տվեցի Լիահոնայի մեկ օրինակ:

Ես սիրում եմ ավետարանով կիսվել ուրիշների հետ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ավելին իմանալ Երկնային Հոր մասին:

Տպել