2023
Հավաքեք` մի ցրեք
Հուլիս 2023 թ․


«Հավաքեք` մի ցրեք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։

Եկ, հետևիր ինձ

Գործք Առաքելոց 10

Հավաքեք` մի ցրեք

Աստված արտոնյալ վերաբերմունք ցույց չի տալիս մարդկանց, և մենք նույնպես պետք է այդպես վարվենք:

Նկար
տարբեր մարդիկ

Նկարի հեղինակ՝ Թրևիս Կոնստանտին

Որպես միսիոներ Գերմանիա ժամանելուց մի քանի շաբաթ անց ես և իմ ուսուցիչը թակեցինք մի տարեց կնոջ դուռը, որը համաձայնեց թույլ տալ մեզ ուսուցանել իրեն:

Մեր առաջին դասի ժամանակ մենք նրան հրավիրեցինք բարձրաձայն կարդալ սուրբ գրության մի հատված: Հաստ ակնոցների միջով նա մեծ դժվարությամբ կարդում էր՝ կմկմալով կարդալով բառերը։ Իսկ մեր հարցերին նրա պատասխանները հակիրճ էին։ Մենք վստահ չէինք, թե որքան է նա հասկանում:

Մենք խնդրեցինք նրան կարդալ Մորմոնի Գրքի որոշ հատվածներ մեր հաջորդ այցելությունից առաջ: Երբ նորից այցելեցինք նրան, նա կարդացել էր դրանք, բայց կարծես չէր հասկացել։ Մենք մտահոգվեցինք. գուցե նա որոշակի դժվարություններ ունենար սովորելու հետ: Մենք մտածում էինք, թե արդյո՞ք պետք է շարունակեինք ուսուցանել նրան: Բայց մենք շարունակեցինք:

Մեր հաջորդ այցելության ժամանակ մենք զարմացանք, երբ նա ասաց, որ ցանկանում է մկրտվել: Այնուհետև, մինչ մենք շարունակում էինք նրան ուսուցանել, նկատեցինք, որ նրա ընթերցանությունը իրականում ավելի լավացավ: Մեր հարցերին տված նրա պատասխանները դեռ հակիրճ էին, բայց ավելի լավ ու վստահ էին հնչում:

Շուտով ինձ տեղափոխեցին մեկ այլ քաղաք, բայց ավելի ուշ իմ ուսուցիչը գրեց ինձ, որ այդ կինը մկրտվել էր, և նրան աջակցում էին ճյուղի անդամները։ Եթե շաբաթներ առաջ մեզ հարցնեիք, թե մեր բոլոր հետաքրքրվողներից ով կարող էր մկրտվել և Եկեղեցում իր տեղը գտնել, նա անշուշտ մեր ցուցակի սկզբում չէր լինի:

Եվ այսպես, մենք սովորեցինք մի հին դաս. այն նույն դասը, որը Պետրոս Առաքյալը սովորել էր վաղուց, և որ մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակի սովորել. «Աստված աչառու չէ» (Գործք Առաքելոց 10․34

Մի մեծ փոփոխություն

Պետրոսը նախագահում էր Եկեղեցում վճռական ժամանակաշրջանում: Փրկիչն ասել էր Իր առաքյալներին.«Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» (Մարկոս 16.15): Բայց մինչ այդ պահը նրանք քարոզում և մկրտում էին միայն հրեաների մեջ։

Հետո մի շարք ուշագրավ բաներ տեղի ունեցան: Կոռնելիոս անունով հռոմեացի հարյուրապետը՝ մի հեթանոս, որը հրեա չէր և մի զինվոր էր, որը կրում էր նույն համազգեստը, ինչ նրանք, ովքեր խաչել էին Հիսուս Քրիստոսին, տեսիլքում տեսավ մի հրեշտակ: Հրեշտակը Կոռնելիոսին ասաց, որ Պետրոս անունով մարդուն կանչի իր մոտ՝ իրեն ուսուցանելու համար։ Դրանից շատ չանցած Պետրոսը մի տեսիլք տեսավ, որտեղ նա տեսավ ուտելիք, որն արգելված էր հրեական օրենքով, սակայն նրան ասացին, որ ուտի այն, որովհետև Աստված այն մաքրել էր։ Պետրոսի այս տեսիլքից անմիջապես հետո Կոռնելիոսի ծառաները եկան և խնդրեցին նրան գալ իրենց հետ։ Հոգին Պետրոսին ասաց, որ գնա:

Կոռնելիոսին հանդիպելուց հետո և տեսնելով, թե որքան բարի ու անկեղծ է նա, Պետրոսը հասկացավ իր տեսիլքի իմաստը: Ավետարանը պետք է քարոզվեր նաև Կոռնելիոսի նման հեթանոսներին: Այդ ժամանակ Պետրոսն ասաց․ «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ։ Այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան» (Գործք Առաքելոց 10․34–35)։ Պետրոսը Կոռնելիոսին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին և հրավիրեց նրան և նրա ընտանիքին մկրտվելու (Տես Գործք Առաքելոց 10):

Ավետարանը հեթանոսներին տարածելով՝ սկիզբ դրվեց մի մեծ փոփոխություն վաղ եկեղեցու համար: Որոշ մարդիկ դժվարությամբ էին ընդունում այդ փոփոխությունը։ Բայց դա ճիշտ էր, և այն սովորեցրեց մի հիմնական ճշմարտություն Աստծո և մեր մերձավորների մասին:

Արտոնյալ վերաբերմունքի բացակայություն

Երբ Նա օրհնում է Իր զավակներին, Աստված արտոնյալ վերաբերմունք չի ցուցաբերում՝ հիմնված ազգության, ռասայի, սեռի, հարստության, կրթության, կարողությունների, արտաքինի կամ մարդկանց տարանջատող այլ տարբերությունների վրա:1 Նա «ամեն մարմին մեկ է համարում. նա, ով արդար է, օրհնվում է Աստծուց» (1 Նեփի 17․35)։ Բոլոր մարդիկ կարող են գալ Նրա մոտ, քանի որ «բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26․33)։ Նա «սրտին է նայում» (Ա Թագավորաց 16․7)։ Նա ընդունում է նրանց, ովքեր «իրավունք են անում, ողորմություն սիրում և խոնարհությամբ վարվում» (Միքիա 6․8

Յուրաքանչյուր ոք կարող է ընտրություն կատարել և գալ Հիսուս Քրիստոսի մոտ, ուխտեր կապել Երկնային Հոր հետ և հետևել Նրանց ճանապարհներին: Եվ այս ճշմարտությունը պետք է առաջնորդի այն, թե մենք ինչպես ենք կիսվում Տիրոջ ավետարանով և Նրա սիրով:

Մենք չենք կարող պարզապես նայել մարդկանց արտաքին բնութագրերին և մտածել, որ նրանք ավետարանի «տեսակը» չեն: Մենք չենք կարող պարզապես աշխարհիկ պիտակներ կպցնել մարդկանց և մտածել, որ այդ պիտակները զրկում են նրանց եկեղեցում ընդգրկվելուց: Մենք չենք կարող ընտրություն անել և չծառայել որևէ մեկին, պարզապես այն պատճառով, որ այդ մարդն ունի մեզանից տարբերվող քաղաքական կարծիքներ, նախասիրություններ կամ ճաշակ:

Աստված մարդուն չի տեսնում որպես տարբեր խմբեր կամ հատկանիշներ ներկայացնող պիտակների հավաքածու: Նա տեսնում է անհատի՝ Իր զավակին: Եվ այդ ձևով մենք պետք է բոլոր մարդկանց ընկալենք՝ որպես Աստծո մոտ գալու հավասար հնարավորություններով և ունակությամբ եզակի մի անհատի:

Եղեք հավաքող

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խրախուսել է մեզ մասնակցել Իսրայելի հավաքմանը:2 Բայց եթե մենք, ի տարբերություն Աստծո, ընտրենք լինել «աչառու», երբ խոսքը վերաբերում է ավետարանով կիսվելու և մարդկանց եկեղեցում ընդգրկելու հարցում, մենք կարող ենք ավելի շատ ցրել կամ տարանջատել, քան հավաքում և միավորում ենք:

Եկեք յուրաքանչյուրս պարտավորություն ստանձնենք՝ այլևս չցրել: Եղեք հավաքող։ Սիրեք, կիսվեք և հրավիրեք։

Ես և իմ զուգընկերը վստահ չէինք, որ կինը, որին մենք ուսուցանում էինք Գերմանիայում, շատ հավանական է, որ մկրտվի: Մենք չգիտեինք նրա սիրտը, բայց Աստված գիտեր: Ես ուրախ եմ, որ մենք հուշում զգացինք շարունակելու նրա ուսուցումը:

Երբ փորձեք հետևել Հոգուն և փորձեք աչառու չլինել, դուք կառաջնորդվեք և կօգնեք ձեր շուրջը գտնվողներին գալ դեպի Քրիստոսը՝ անկախ նրանց տարբերություններից:

Տպել