«Եղեք ինչ-որ մեկի աղոթքի պատասխանը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։
Եկ, հետևիր ինձ
Եղեք ինչ-որ մեկի աղոթքի պատասխանը
Հուշումներին հետևելը օգնում է մեզ փոխել մարդկանց կյանքը:
Դուք կարող եք զգալ, որ շատ բան չունեք տալու: Բայց դուք ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը, և ձեր հավատքը Նրա հանդեպ բավարար է, որ հրաշալի փոփոխություններ կատարեք մարդկանց կյանքում:
Հիսուս Քրիստոսի մահից և Հարությունից կարճ ժամանակ անց Պետրոսն ու Հովհաննեսը գնացին տաճար, որտեղ մի մարդ, որը չէր կարողանում քայլել, նստել էր դրսում և նրանցից նվիրատվություն էր խնդրում:
Պետրոսն ասաց այդ մարդուն. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր» (տես Գործք Առաքելոց 3.6, շեշտադրումն ավելացված է):
Պետրոսն օգնեց այդ մարդուն ոտքի կանգնել։ Կյանքում առաջին անգամ այդ մարդը կարողացավ կանգնել։ Նա քայլում էր և նույնիսկ ուրախությունից թռչկոտում։ Պետրոսի հավատքն առ Քրիստոս քաջություն տվեց նրան բուժելու քահանայության զորությամբ։
Սակայն, եկեք անկեղծ լինենք։ Դուք հավանաբար չեք պատրաստվում ամեն անգամ բուժել բոլորի ֆիզիկական հիվանդությունները: Բայց ձեր հավատքը կարող է օգնել ուրիշ կերպ: Պետրոսի նման դուք կարող եք տալ այն, ինչ ունեք։
Փոխենք մեր կյանքը
Երբևէ աղոթե՞լ եք միայնակ չզգալու համար։ Կամ նրա համար, որ ինչ-որ մեկը լինի ձեր ընկերը:
Ինչ-որ մեկը երբևէ հայտնվե՞լ է, զանգահարել կամ գրել է ձեզ այդ պահին: Նրանք կարող էին հետևել հուշմանը և ձեզ նման փորձել կատարելագործվել: Նրանք պարզապես հավատարմությամբ օգտագործեցին իրենց ժամանակը, որոշ քաջություն և մի քիչ բարություն, այլ կերպ ասած՝ այն, ինչ ունեին: Դուք նույնպես կարող եք թույլ տալ, որ ձեր հավատքը օգնի ձեզ գործել ըստ հուշումների:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն ուսուցանել է․ «Մենք սուրբ պատասխանատվություն ունենք սովորելու ճանաչել [Սուրբ Հոգու] ազդեցությունը մեր կյանքում և արձագանքել»։1
Դուք միշտ չէ, որ նկատում եք, թե երբ եք փոխել կամ արդյոք փոխել եք որևէ մեկի կյանքը, ուստի դժվար է տեսնել հուշումներին հետևելու նպատակը:
Այնուամենայնիվ, եթե փորձեք ծառայել և անել այն, ինչ կարող եք, կօգնեք ձեզ երջանիկ և կայացած զգալ, նույնիսկ եթե միշտ չէ, որ տեսնում եք արդյունքները: Երբ դուք ականջ դնեք եք հուշումներին, Սուրբ Հոգին կօգնի ձեզ սովորել, թե ինչպես ծառայել ուրիշներին, նույնիսկ՝ զբաղված գրաֆիկով: Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը. «Աստված աղոթքներին հիմնականում … պատասխանում է … ուրիշների միջոցով։ Հուսամ՝ Նա կընտրի մեզ։ Ես աղոթում եմ, որ մենք լինենք մարդկանց աղոթքների պատասխանը»։2
Ուրախություն բոլորի համար
Բարիք գործելու միջոցով դուք կարող եք լինել ուրիշների աղոթքների պատասխանը և ուրախություն գտնել դա անելիս, և հավերժություններում: Ինչպես երեց Ռասբենդն է ուսուցանել. «Այդ ուրախությունը գալիս է որպես խաղաղություն՝ դժվարության կամ սրտնեղության պահին: Այն տալիս է հանգստություն և քաջություն, բացում է ավետարանի ճշմարտությունները և մեծացնում մեր սերը Տիրոջ հանդեպ և Աստծո բոլոր զավակների հանդեպ»։3 Այլ կերպ ասած դուք նույնպես դառնում եք ավելի Քրիստոսանման:
Պարզապես տվեք այն, ինչ կարող եք՝ սկսած ձեր փոքր ժամանակից և հնազանդությունից:
Իհարկե, երբեմն դուք եք մի փոքր լրացուցիչ օգնության կարիք զգում: Այստեղ նույնպես սիրառատ Երկնային Հայրը հուշումներ է ուղարկում ուրիշներին: Նրանք կարող են ուրախություն գտնել՝ դառնալով ձեր աղոթքների պատասխանը, ճիշտ այնպես, ինչպես դուք կարող եք լինել նրանց աղոթքների պատասխանը: Դա նշանակում է, որ կան միլիարդավոր հնարավոր պատասխաններ, իսկ հաջորդ պատասխանը կարող է պարզապես փողոցով քայլել և ասել՝ «բարև»: