«Սեմինարիայի օրհնությունները», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։
Սեմինարիայի օրհնությունները
Սկզբում ես թերահավատ էի և պատրաստ չէի շուտ արթնանալ ու գնալ սեմինարիայի դասի: Բայց սեմինարիա հաճախելով՝ ես գտա ինքս ինձ և լսեցի Տիրոջ ձայնն ու ցուցումները:
Սեմինարիայում ես անընդհատ կենտրոնանում եմ խաղաղության, ուրախության, սիրո, աջակցության և մխիթարության վրա: Քիչ է ասել, որ սեմինարիան առաջնորդվում է Տիրոջ կողմից:
Սեմինարիայի շնորհիվ ես սովորեցի կարդալ և ինքնավստահ լինել իմ հանդեպ: Ես գիտեմ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Սուրբ գրություններն առաջնորդում են ինձ, երբ ես մոլորված եմ զգում և ցուցումներ են տալիս ինձ, երբ վատ օր եմ ունենում:
Գաբրիելա Կ․, Վերին Կանանգա նահանգ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)