«Անառակ որդին», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։
Փրկչի առակները
Անառակ որդին
Անհնազանդ որդին խնդրում է իր ժառանգությունը և հեռանում տնից։
Նա իր հաճույքների վրա վատնում է այն ամենը, ինչ հայրը տվել էր իրեն:
Սով է սկսվում, ուստի նա վաստակում է խոզեր կերակրելով։
Մի օր նա հասկանում է, որ կարող է գնալ տուն և օգնություն խնդրել:
Երբ նա հասնում է տուն, խնդրում է լինել իր ընտանիքի ծառան՝ չհավատալով, որ արժանի կլինի, որ այդ ամենից հետո իրեն վերաբերվեն որպես իր հոր որդու:
Բայց նրա հայրը ներում է անառակ որդուն և որդու նման ընդունում նրան, իսկ ընտանիքը նշում է այդ որդու վերադարձը։
Ինչ է դա նշանակում
Անառակ որդին խորհրդանշում է մեզ, երբ մենք ապստամբում ենք մեր Երկնային Հոր դեմ: Բայց անկախ նրանից, թե մենք ուր ենք գնում կամ ինչ ենք անում, Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք վերադառնանք տուն՝ դեպի Իր և Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Կարիք չկա, որ կատարյալ լինենք: Մենք պետք է զղջանք և խոնարհ լինենք, գանք Քրիստոսի մոտ և ապաշխարենք: Աստված մեզ կզուգի փառքով և ցույց կտա մեր իսկական արժեքը։