«Ինչպե՞ս կարող եմ օրինակ լինել ընտանիքի այն անդամների համար, որոնք դժվարանում են ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն»: Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.
Հարցեր և պատասխաններ
«Ինչպե՞ս կարող եմ օրինակ լինել ընտանիքի այն անդամների համար, որոնք դժվարանում են ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն»:
Ցույց տվեք, ծառայեք և կիսվեք
«Ցույց տվեք ձեր ընտանիքին, թե ավետարանով ապրելն ինչպես է ձեզ երջանիկ դարձնում: Դուք կարող եք ծառայել նրանց և ձեր փորձով կիսվել նրանց հետ: Դուք կարող եք նաև հրավիրել միսիոներներին ընտանեկան երեկո անցկացնել ձեր տանը»:
Լուսիանա Մ., 18 տարեկան, Մենդոզա (Արգենտինա)
Ձգտեք հասկանալ
«Իմ ընտանիքի անդամներից ոմանք արել են որոշ բաներ, որոնք չեն համապատասխանում Աստծո չափանիշներին: Փորձեք հասկանալ նրանց դրդապատճառները, թե ինչու են անում դա: Դա չի նշանակում, որ դուք պետք է անեք այն, ինչ նրանք անում են: Շատ կարևոր է, որ սիրեք նրանց, անկախ նրանից, թե ինչ են նրանք անում կամ ասում»:
Մելոդի Ե., 13 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)
Հետևեք Փրկչին
«Ես միշտ փորձում եմ օրինակ լինել իմ ընտանիքի համար՝ խոսելով Եկեղեցու ուսմունքների մասին: Ես միշտ փորձում եմ ընդօրինակել Քրիստոսին: Ես գիտեմ, որ եթե հետևեմ Նրան, ես կկարողանամ լավ օրինակ լինել իմ ընտանիքի համար և օգնել Քրիստոսի լույսը բերել նրանց կյանք»:
Ադալիա Ս., 19 տարեկան, Ռիո Գրանդե դու Սուլ (Բրազիլիա)
Նվագեք ոգեշնչող երաժշտություն
«Ես ինձ շրջապատում եմ դրական մեդիայով, որոնք Հոգին հրավիրում են իմ տուն: Նվագելով որևէ օրհներգ դաշնամուրի վրա, ես ուրախություն եմ զգում նույնիսկ այն ժամանակ, երբ ընտանիքիս անդամները մաքառում են: Շարունակեք ապավինել Փրկչին ուրախության և խաղաղության համար, նույնիսկ, երբ ձեր շրջապատում դա չեն անում»:
Լաուրեն Բ., 14 տարեկան, Մերիլենդ (ԱՄՆ)
Սիրեք նրանց
«Դուք չեք կարող փոխել ձեր ընտանիքի անդամների ընտրությունն այնպես, ինչպես նրանք չեն կարող փոխել ձերը, բայց դուք միշտ կարող եք սիրել նրանց: Քրիստոսը մեծ սեր դրսևորեց մարդկանց հանդեպ, ովքեր համաձայն չէին Նրա հետ կամ նույնիսկ չէին սիրում Նրան: Յուրաքանչյուր ոք Աստծո զավակն է, և ձեր սիրո միջոցով նրանք կարող են զգալ Երկնային Հոր սերը»:
Բրուկլին Դ․, 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)
Փորձեք տեսնել այնպես, ինչպես Քրիստոսն է տեսնում
«Քրիստոսանման սիրո և ոչ միայն նրանց թուլությունները տեսնելու շնորհիվ մենք կհասկանանք, թե ինչի միջով են նրանք անցնում: Հիսուս Քրիստոսը կատարյալ ձևով հասկանում է մեզանից յուրաքանչյուրին: Եվ մենք կարող ենք սկսել տեսնել ու օգնել ուրիշներին այնպես, ինչպես Նա է անում, եթե խնդրենք, որ Նա առաջնորդի մեզ»:
Ջոն Կ., 17 տարեկան, Ինդիանա (ԱՄՆ)
Մի դատեք
«Ես սովորում եմ սիրել նրանց, բարի լինել նրանց հանդեպ և չդատել նրանց»։
Լոգան Ս․, 18 տարեկան, Յուտա (ԱՄՆ)