2023
Իսկ եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ գիտությունը հերքո՞ւմ է մի բան, որին մենք հավատում ենք:
Հուլիս 2023 թ․


«Իսկ եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ գիտությունը հերքո՞ւմ է մի բան, որին մենք հավատում ենք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։

Նշանակետին

Իսկ եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ գիտությունը հերքո՞ւմ է մի բան, որին մենք հավատում ենք:

Նկար
գիտական գործիքներ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Աստված է ողջ ճշմարտության աղբյուրը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ընդունում է ողջ ճշմարտությունը, որն Աստված հայտնում է Իր զավակներին, անկախ նրանից՝ այդ ճշմարտությունը սովորել են գիտական լաբորատորիայում, թե Աստծուց ստացել են անմիջական հայտնությամբ» («Ո՞րն է ճիշտ» 2022 թ. հոկտեմբերի գերագույն համաժողով [Լիահոնա, նոյեմբեր 2022, 30]):

Եթե մարդիկ ասում են, որ գիտությունը հակասում է ավետարանի ճշմարտությանը, ապա պետք է հիշել հետևյալը.

Դուք պետք է փաստեր հավաքեք: Պարզեք, թե իրականում ինչ է պնդում (կամ չի պնդում) գիտությունը, ինչպես նաև ինչ է պնդում (կամ չի պնդում) Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Առաջնահերթություն տվեք սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի ուսումնասիրությանը:

Հոգևոր գիտելիքը իրական է: Գիտությունը ֆիզիկական աշխարհի մասին ճշմարտություններ սովորելու մեթոդ է: Բայց կան որոշ ճշմարտություններ, որոնք Աստված տալիս է մեզ միայն հայտնության միջոցով: Դուք կարող եք հավատք ունենալ, որ Սուրբ Հոգին «խոսում է բաների մասին, ինչպես դրանք իրականում կան» (Հակոբ 4․13

Հավատքը համբերություն է պահանջում: Գիտական գիտելիքները ժամանակի ընթացքում վերանայվում են: Երբեմն մենք պարզապես պետք է սպասենք, որ գիտությունը հավասարվի բացահայտված հավերժական ճշմարտությանը: Մենք կարող ենք կառչել ավելի մեծ հոգևոր ճշմարտություններից, մինչ մանրամասները լրացնում են բացերը:

Տպել