«Զվարճալի կանգառ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։
Զվարճալի կանգառ
Բարի ավետիք լաբիրինթոս
Քրիստոսը հարություն առավ, և այժմ ձեր հերթն է բարի ավետիքով կիսվելու հնարավորինս շատ մարդկանց հետ: Անցեք Երուսաղեմի փողոցներում գտնվող յուրաքանչյուր մարդու կողքով, երբ դուրս եք գալիս քաղաքից` առանց հետքայլ անելու:
Գտեք տարբերությունը
Այս ոչխարներից ո՞ր մեկը նման չէ մյուսներին։
Ձմեռային կամ ամառային ձյան փաթիլներ
Երկնային Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը և նրանում եղած բոլոր բաները, ներառյալ՝ ձյունը: Աշխարհի որոշ վայրերում, ինչպես օրինակ Հարավային Աֆրիկայում, Արգենտինայում, Ավստրալիայում և Չիլիում, հուլիսին ձյուն է գալիս: Եվ նույնիսկ եթե ձեր բնակության վայրում շոգ է և արևոտ, դուք դեռ կարող եք ձյան փաթիլ պատրաստել:
-
Վերցրեք քառակուսի մի թուղթ:
-
Քառակուսին կիսով չափ ծալեք՝ եռանկյուն ձևավորելու համար, այնուհետև նորից կիսով չափ:
-
Եռանկյունը ծալեք երրորդ մասով:
-
Ծայրերից կտրեք սուր մասերը:
-
Թուղթը ծալված պահելով՝ կտրեք ձեր նախընտրած կտրվածքով:
-
Բացեք թուղթը՝ ձեր ձյան փաթիլը տեսնելու համար:
Դուք կարող եք պատրաստել ձեր նախընտրած կտրվածքով կամ ընտրել այս ձևանմուշներից մեկը:
Կոմիքսներ
Պատասխաններ
Բարի ավետիք լաբիրինթոս․ Տես ստորև։ Սա միակ ճիշտ լուծումը չէ այս լաբիրինթոսի համար: Եթե դուք անցաք յուրաքանչյուր մարդու կողքով և կարողացաք մինչև վերջ առանց հետքայլի գնալ, ճիշտ եք արել:
Գտեք տարբերության պատասխանը. Ներքևից երրորդ ոչխարը տարբերվում է մյուսներից: Այն ունի գանգուր բուրդ և կապույտ պարանոց, բայց գանգուր բուրդ ունեցող մյուս ոչխարներն ունեն կարմիր պարանոցներ։ Ուղիղ բուրդ ունեցող ոչխարներն ունեն կապույտ պարանոցներ։