2023
4 եղանակ, թե ինչպես աջակցել այն ընկերներին, որոնց ընտանիքը եկեղեցու անդամ չէ
Հուլիս 2023 թ․


«4 եղանակ, թե ինչպես աջակցել այն ընկերներին, որոնց ընտանիքը եկեղեցու անդամ չէ», Երիտասարդներին զորացնելու համար, July 2023 թ․։

Կյանքի օգնություն

4 եղանակ, թե ինչպես աջակցել այն ընկերներին, որոնց ընտանիքը եկեղեցու անդամ չէ

Դուք կարող եք օգնել, որ բոլոր մարդիկ սեր և հոգծություն զգան Եկեղեցում՝ անկախ իրենց հանգամանքներից:

Ընտանիքները տարբեր են։ Օրինակ՝ այն մարդիկ, որոնց տեսնում եք եկեղեցում, կարող են ունենալ ընտանիքի անդամներ, որոնք Եկեղեցու անդամ չեն կամ որոշել են հեռանալ Եկեղեցուց: Առանց ընտանիքի աջակցության, մարդկանց համար կարող է դժվար լինել ընդգրկվել եկեղեցում կամ նույնիսկ կարող են զգալ, որ իրենք չեն պատկանում այդ միջավայրին:

Ահա, թե որտեղ եք դուք անհրաժեշտ։

Դուք կարող եք կարևոր դեր խաղալ և տարբեր հանգամանքներում օգնել տարբեր տիպի ընտանիքների։ Ահա մի քանի եղանակներ, որոնցով կարող եք օգնել.

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Նկարների հեղինակ՝ Ակսանա Գրիվինա

Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչպես օգնել

Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք օգնել նրանց, ովքեր գալիս են եկեղեցի, ինչպես նաև նրանց ընտանիքներին: Պատրաստ եղեք գործել համաձայն ստացած պատասխանների:

Նկար
ընկերներն ու ընտանիքը

Ծանոթացեք ընտանիքի հետ

Հնարավորության դեպքում փորձեք ծանոթանալ ձեր ընկերոջ ամբողջ ընտանիքի հետ: Դա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ աջակցություն է ձեր ընկերը ստանում տանը, և ինչն է նրանց խոչընդոտում եկեղեցի հաճախել: Երբ սկսեք ավելի լավ ճանաչել ընտանիքին, դուք կիմանաք, թե ինչպես օգնել այն հատուկ ձևերով, որոնք անհրաժեշտ են:

Նկար
երիտասարդները բարձրանում են աստիճաններով

Համոզվեք, որ հետևողականորեն եք ապրում ավետարանով

Շատերը սկսում են հետաքրքրվել Եկեղեցով, երբ տեսնում են այն անդամներին, որոնք ապրում են նրանով, ինչին հավատում են: Դուք երբեք չգիտեք, թե ով է հետևում ձեզ: Դուք կարող եք մեծ բարիք բերել՝ պարզապես ապրելով ավետարանով: Դա կօրհնի ձեր կյանքը և ավետարանի լույսը կփոխանցի ձեզ շրջապատողներին:

Նկար
տարբեր մարդիկ

Պարզապես բարի եղեք

Մի թերագնահատեք, պարզ բարությունը կարող է մեծ մեծ ազդեցություն ունենալ: Օրինակ.

Եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկը միայնակ նստած է եկեղեցում, նստեք նրա կողքին կամ առաջարկեք նրան նստել ձեր ընտանիքի հետ:

Եթե նրանք չեն կարողանում ինքնուրույն հասնել եկեղեցի կամ այլ միջոցառումների, առաջարկեք նրանց տանել մեքենայով կամ հրավիրեք նրանց գալ ձեր ընտանիքի հետ:

Կարևոր է նաև ձեր ընկերներին ընդգրկել միջոցառումներում։ Կարող է թվալ, որ ծխի կամ ընտանեկան միջոցառման հրավերը մեծ բան չէ, բայց դա կօգնի ձեր ընկերոջը մոտ մնալ Փրկչին և Նրա Եկեղեցուն, եթե նրանք զգան, որ իրենց չեն մոռանում:

Տպել