«Գտնել տուն, սեր և պատկանելություն», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.:
Ամուր հիմքեր
Գտնել տուն, սեր և պատկանելություն
Ես վեց տարեկան էի, երբ ստիպված էի թողնել իմ հարազատ ընտանիքը: Շատ տխուր էր ու սարսափելի։ Դրանից մի քանի ամիս անց ես առաջին անգամ լսեցի Հիսուս Քրիստոսի մասին:
Ես սկսեցի այցելել մի ընտանիքի, որը դարձավ իմ խնամատար ընտանիքը: Նրանք ունեին շատ երեխաներ, ովքեր բարի էին իմ հանդեպ և սիրում էին Փրկչին: Իմ նոր ընտանիքը թույլ տվեց ինձ գնալ եկեղեցի իրենց հետ, և ես ինձ ապահով և երջանիկ էի զգում այնտեղ:
Մի քանի տարի եկեղեցի հաճախելուց և սուրբ գրություններ կարդալուց հետո ես հասկացա, թե ինչ է ավետարանը, և շատ էի ուզում մկրտվել: Ես 12 տարեկան էի, երբ ինձ վերջապես որդեգրեց իմ խնամատար ընտանիքը, և եթե ցանկանայի, ինձ թույլ կտային մկրտվել։
Իմ մկրտության ժամանակ ես բերեցի իմ վկայությունը և զգացի, որ Աստծո սերը պարուրել էր ինձ մեծ ուժով:
Մորմոնի Գիրքը կարդալով և Հիսուսի մասին սովորելով՝ ես հասկացա, որ մենակ չեմ և ես Աստծո զավակն եմ: Նույնիսկ, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ես եմ ուզում, Նա միշտ կողքիս կլինի:
Վայոլեթ Բ. (Հավայան կղզիներ, ԱՄՆ)