2023
Ավետարանով կիսվելու յոթ օր
Հուլիս 2023 թ․


«Ավետարանով կիսվելու յոթ օր», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.:

Ավետարանով կիսվելու յոթ օր

Դուք կարող եք սովորական և բնական եղանակներով կիսվել ավետարանով։ Պատրա՞ստ եք մարտահրավերին։

Երբ մենք խոսում ենք մեր վկայություններով կիսվելու մասին, մենք հաճախ մտածում ենք, թե ինչպես ենք մեր վկայությունները բերում հաղորդության ժողովներում կամ որևէ այլ պաշտոնական միջավայրում: Սակայն մեզ խրախուսել են «փնտրել հավատքով մարդկանց հետ բնական և սովորական եղանակներով կիսվելու հնարավորություններ»։1

Ստորև ներկայացված յոթօրյա մարտահրավերում դուք կարող եք մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր տարբեր կերպ կիսվել ձեր վկայությամբ: Դուք կարող եք կատարել այդ քայլերը ցանկացած հերթականությամբ, կամ կարող եք նույնիսկ ձեր սեփական գաղափարներով հանդես գալ: Պատրա՞ստ եք մարտահրավերին։

Նկար
հավաքատուն

Նկարների հեղինակ՝ Էմիլի Դեյվիս

Օր 1․ Եկեղեցի

Կարող եք ձեր վկայությունը բերել եկեղեցում՝ ծոմի և վկայության ժողովի ժամանակ, եթե դա ձեզ հարմար է: Եթե ոչ, դուք կարող եք ձեր վկայությամբ կիսվել նաև եկեղեցում՝ մասնակցելով ձեր դասերին կիրակի օրը և սեմինարիայում: Մեկնաբանությունները, որոնցով դուք կիսվում եք այնտեղ, կարող են ոգևորել ուրիշներին և ամրապնդել նրանց վկայությունները, ինչպես նաև ձերը:

Նկար
ընկերներ

Օր 2․ Ընկերներ

Ի՞նչ սովորեցիք եկեղեցում կիրակի օրը: Ձեզ դո՞ւր եկավ այն, ինչով մարդիկ կիսվեցին հաղորդության ժողովի ելույթներում կամ ձեր դասարանային քննարկման ժամանակ: Գուցե բացման երգը ձեր ամենասիրած օրհներգերից մեկն էր: Ասացեք ձեր ընկերոջն այդ մասին: Այնուհետև հարցրեք նրանց հանգստյան օրերի մասին:

Նկար
հեռախոս և սոցիալական մեդիա

Օր 3․ Սոցիալական մեդիա

Սոցիալական մեդիան հիանալի վայր է հոգևոր բաներով բնական և սովորական կերպով կիսվելու համար: Մարտահրավերի այս օրվա համար կարող եք կիսվել հետևյալ հրապարակումով.

  • Ձեր սիրելի սուրբգրային հատվածներից մեկով:

  • Ոգեշնչող մեջբերումով գերագույն համաժողովից։

  • Հոգևոր մտքով կամ փորձառությամբ:

  • Փրկչի մասին որևէ բանով, որը դուք սիրում կամ գնահատում եք:

  • Թե Նա ինչպես է օգնել ձեզ վերջերս, կամ մի հատկություն, որը դուք գնահատում եք Նրա մեջ և ինչու:

Նկար
հեռախոս՝ տեսանյութով և տեքստով

Օր 4․ Տեքստ կամ տեսանյութ

Ուղարկեք ոգևորիչ հաղորդագրություն ընկերոջը տեքստի կամ տեսանյութի միջոցով: Դուք կարող եք կիսվել համաժողովի ելույթով, որը կարծում եք, նրան դուր կգա, ասեք նրան որևէ բանի մասին, որը դուք գնահատում եք նրա մեջ կամ կիսվեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքով: Օրինակ՝ նրան գուցե անհրաժեշտ լինի իմանալ իր հանդեպ Երկնային Հոր սիրո մասին: Դուք միշտ կարող եք նաև նրան անձամբ ասել:

Նկար
երիտասարդ կինը սրտաձև փուչիկով

Օր 5․ Ծառայություն

Դուք կարող եք մտածել, թե ինչպես կարող է ուրիշներին ծառայելը ձեր վկայությամբ կիսվելու միջոց լինել: Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ասել է. «Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով» (Ա Տիմոթեոս 4.12): Այսպիսով, դուք կարող եք ցույց տալ ձեր համոզմունքները ձեր օրինակի միջոցով՝ ծառայելով ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը կծառայեր նրանց:

Նկար
արվեստի գործեր

Օր 6․ Արվեստ

Երբեմն մարդիկ օգտագործում են արվեստը՝ որպես իրենց մտքերով ու զգացմունքներով կիսվելու այլ միջոց: Դուք կարող եք օգտագործել նկարներ, քանդակներ, պոեզիա, երաժշտություն կամ արվեստի այլ գործեր՝ կիսվելու համար, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ:

Նկար
երիտասարդները զրուցում են

Օր 7․ Առօրյա զրույցներ

Մի վախեցեք նշել ձեր համոզմունքները առօրյա միջավայրում, ճիշտ այնպես, ինչպես դուք կկիսվեիք այլ մտքերով, որոնք ունեիք տվյալ թեմայի վերաբերյալ:

Դուք, իհարկե, կարող եք խոսել Եկեղեցու գործունեության կամ սուրբ գրության մասին, որը վերջերս կարդացել եք, բայց դա կարող է նաև ավելի առօրյա լինել, քան դա: Օրինակ.

  • Եթե դուք ներշնչվում եք բնությունից, արտահայտեք ձեր երախտագիտությունը Աստծո ստեղծագործությունների հանդեպ մեկ ուրիշին:

  • Գուցե վերջերս հրաշալի հոգևոր փորձառություն եք ունեցել: Ասացեք ձեր ընկերոջն այդ մասին, եթե դա շատ անձնական չէ:

  • Գտեք ավետարանի նմանությունները ձեզ դուր եկած գրքում կամ ֆիլմում և կիսվեք ձեր պատկերացումներով:

Սովորական և բնական

Երբ գտնեք ձեր համոզմունքներով կիսվելու տարբեր ուղիներ, ձեզ համար դա ավելի ու ավելի բնական կդառնա: Սկզբում դա կարող է անհարմար թվալ, բայց դա նորմալ է: Հիշեք, որ ձեր վկայությունն ինքնին արդեն բնական է ձեզ համար, դա ձեր ինքնության մասն է: Դրանով կիսվելը նույնպես կարող է բնական դառնալ: Ընդամենը պետք է ամեն օր մի քիչ ավելի շատ արտահայտել այն:

Ինչպե՞ս կկիսվեք ձեր վկայությամբ այսօր:

Տպել