2023
Աղոթել ծաղրողների դեմ օգնության համար
Հուլիս 2023 թ․


«Աղոթել ծաղրողների դեմ օգնության համար», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.:

Ամուր հիմքեր

Աղոթել ծաղրողների դեմ օգնության համար

Նկար
երիտասարդները դպրոցում

Նկարի հեղինակ` Ջեսիկա Փարքեր

Երբեմն մարդիկ մեզ դատում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու և տարբերվող լինելու համար: Անցյալ տարի դպրոցում մարդիկ ինձ շատ են ծաղրել։ Բայց ես զգացել եմ Աստծո օգնությունը, երբ ուրիշներն օգնել են ինձ պաշտպանվել ծաղրողներից: Դա նման էր պաշտպանական վահանի, որը տրվել էր Աստծո կողմից։

Ես աղոթեցի, որ կարողանամ ներել այն մարդկանց, որոնք ծաղրում էին ինձ: Ես հոգուս խորքում ներել եմ նրանց, իսկ հիմա ժպտում եմ նրանց ու բարևում, երբ տեսնում եմ նրանց։

Ես չեմ սիրում դատել մարդկանց, այլ սիրում եմ օգնել նրանց՝ ինչպես իմ ֆուտբոլային թիմակիցներին: Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն իմ և մյուսների ամբողջական պատկերը և լիովին ճանաչեն ինձ և մյուսներին:

Մեթյու Հ., Արիզոնա (ԱՄՆ)

Տպել