«Իրականանալու ժամանակները», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.։
Տող առ տող
Իրականանալու ժամանակները
Իմացեք, թե Պետրոս Առաքյալն ինչ ասաց ժողովրդին Վերականգնման մասին:
հանգստյան ժամանակներ
Պետրոսի նշած «Հանգստյան ժամանակները» նրանք են, երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա: Երկրորդ գալուստից հետո «երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը» (Հավատո Հանգանակ 1․10)։
Բոլոր բաների իրականանալու ժամանակները
«Բոլոր բաների իրականանալու ժամանակները» այն է, երբ տեղի է ունենում ավետարանի Վերականգնումը: Այդ ժամանակը ներառում է վերջին օրերը (մեր օրերը), և երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա:
Վերականգնում նշանակում է հետ բերել կամ վերադարձնել։ Ավետարանի վերականգնումը սկսվեց 1820 թվականի գարնանը, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այդ ժամանակ էր, երբ շատ բաներ սկսեցին վերադարձվել երկիր, ներառյալ Հիսուս Քրիստոսի մաքուր ճշմարտությունները, քահանայության իշխանությունը և Եկեղեցին:
նրա բոլոր սուրբ մարգարեները աշխարհի սկզբից ի վեր
Հին ժամանակներից մարգարեները կանխագուշակել են, որ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, գալու է երկիր և լինելու է մեր Փրկիչը: Նրանք նաև կանխագուշակել են, որ Հիսուս Քրիստոսը կգա երկրորդ անգամ։
Մարգարեները նաև կանխագուշակել են, որ նախքան Փրկիչը կրկին կգա, Նա կվերականգնի Իր ավետարանը և Իր Եկեղեցին երկրի վրա: Վերականգնումը, որը մարգարեները կանխագուշակել էին, տեղի է ունենում մեր օրերում: