2023
Կիսվեք նրանով, ինչ դուք սիրում եք
Հուլիս 2023 թ․


«Կիսվեք նրանով, ինչ դուք սիրում եք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2023 թ.:

Կիսվեք նրանով, ինչ դուք սիրում եք

Ավետարանի, մարդկանց և Տիրոջ հանդեպ ձեր սերը զորացնում է ձեզ՝ կիսվելու ավետարանով:

Նկար
Հիսուս Քրիստոս, օրիգամի, սմարթֆոն, ասեղ և թել, կամուրջ, Մորմոնի Գիրք

Այս նպատակի համար, Յոնգսունգ Քիմ, Havenlight.com

Ես Պրեստոնի մոտ (Անգլիա) գտնվող Ռիբլը գետի վրա առաջին անգամ եղա, երբ որպես երիտասարդ միսիոներ ծառայում էի Բրիտանական Միսիայում: Այնտեղ առաքյալ և միսիոներ Հեբեր Ք. Քիմբալը Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս մկրտեց առաջին նորադարձներին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում՝ 1837 թվականի հուլիսին:

Երբ ես կանգնած էի գետին նայող կամրջի վրա և մտածում էի այնտեղ տեղի ունեցածի մասին, մի մեծ վկայություն ստացա Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին:

Իմ միսիան մի հրաշալի և կարևոր փորձառություն էր իմ կյանքում: Այսօր ես հաճախ եմ մտածում այն մասին, թե ինչ ուրախություն է եղել ինձ համար կյանքիս մեծ մասը, երբ կիսվել եմ Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ավելի կարևոր բան չեմ կարող հիշել իմ կյանքում։

Ավետարանով կիսվելու անհրաժեշտությունը

Պատկերացրեք, որ դուք եղել եք Հիսուս Քրիստոսի աշակերտը Նրա Հարության ժամանակ: Ինչ հրաշալի կլիներ տեսնել Նրան և լսել Նրա ուղերձը:

Հարություն առած Տիրոջ հրաշալի ուղերձը Իր ավետարանով կիսվելու հրավեր և պատվիրան էր: Նա ասաց․ «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը և աշակերտեցեք» (Մատթեոս 28.19) և «Գնացեք աշխարհով մեկ և ավետարանը քարոզեք ամեն արարածի» (Մարկոս 16․15

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է, որ «Հիսուս Քրիստոսի ավետարանը երբեք ավելի անհրաժեշտ չի եղել, քան՝ այսօր։… ․․․ Մենք սուրբ պատասխանատվություն ունենք կիսվելու Հիսուս Քրիստոսի զորությամբ ու խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն և թույլ կտան, որ Աստված տնօրինի իրենց կյանքում:1

Տերն այսօր ունի ձեր կարիքը

Դուք ապրում եք եզակի և առանցքային օրերում՝ վերջին տնտեսությունում՝ նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը մարգարեացել է, որ նախքան Տերը նորից կգա. «Աստծո ճշմարտությունը առաջ կգնա համարձակ, ազնվորեն և անկախ, մինչև որ թափանցի ամեն մայրցամաք, ամեն կլիմայական շրջան, տարածվի բոլոր երկրներով և հնչի ամեն ականջի մեջ, մինչև որ Աստծո նպատակները կիրականանան և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքը կատարված է»:2

Ո՞վ է օգնելու հասնել դրան: Դո՛ւք։

Ձեզ անհրաժեշտ չէ լինել լիաժամկետ միսիոներ՝ ավետարանով կիսվելու համար: Տիրոջն այժմ պետք է, որ դուք կիսվեք Իր ուրախ, հավերժական կարևորություն ունեցող ավետարանով, և խոսքով ու գործով դարձնեք այն ձեր ապրելակերպն ու ձեր դեմքը։

Կենտրոնացեք սիրո վրա

Ամենակարևոր պատճառը, որ մենք կիսվում ենք ավետարանով այն է, որ Տերն է խնդրել մեզ: Երբեմն դա կարող է դժվար լինել, բայց ես խոստանում եմ, որ եթե դուք կենտրոնանաք Տեր Հիսուս Քրիստոսի և նրա վրա, թե որքան շատ եք սիրում Նրան, և որքան շատ է Նա սիրում ձեզ, դուք կառաջնորդվեք ձեր ջանքերում:

Նկար
խոշորացույց Հիսուս Քրիստոսի պատկերի վրա

Նա հարություն առավ, Գրեգ Օլսեն

Ձեր սերը ավետարանի և մարդկանց հանդեպ, և ամենակարևորը, ձեր սերը Տիրոջ հանդեպ կզորացնի ձեզ՝ ընդունելու Իր ավետարանով կիսվելու աստվածային հրավերը:

Սիրեք ավետարանը

Տերն ասել է. «Սովորիր ինձնից» (Վարդապետություն և Ուխտեր 19.23, Մատթեոս 11.29): Որքան շատ ուսումնասիրեք ավետարանը և սովորեք Հիսուս Քրիստոսի և որպես Փրկիչ ու Քավիչ Նրա սուրբ առաքելության մասին, այնքան ավելի կմեծանա ձեր սերը ավետարանի հանդեպ:

Դուք կիսվում եք ավետարանի հանդեպ ձեր սիրով, երբ ապրում եք դրանով: Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով» (Ա Տիմոթեոս 4.12): Հաճախ մարդիկ ընդունում են ավետարանը, քանի որ նրանք դրական փորձառություններ են ունեցել Եկեղեցու անդամների հետ: Խնդրում ենք, որ դուք չապրեք հոգևոր քողարկման մեջ։ «Թող ձեր լույսը փայլի» (Մատթեոս 5.16) և ցույց տվեք ուրիշներին, որ ավետարանը կարևոր մասն է այն բանի, թե ով եք դուք և ինչ եք անում:

Սիրեք մարդկանց

Մտածեք ձեր ընկերների մասին: Կիսվու՞մ եք նրանց հետ ձեր սիրած ֆիլմերով, երաժշտությամբ և ուտելիքներով: Կիսվու՞մ եք ձեր տաղանդներով և հետաքրքրություններով: Գուցե դուք մտածել եք՝ արդյո՞ք նրանք կարձագանքեն ավետարանին, եթե կիսվեք ավետարանով նրանց հետ: Դուք երբեք չեք իմանա, եթե չփորձեք: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին»։3

Սիրո ձեռք մեկնեք ընկերներին, ընտանիքի անդամներին, հարևաններին, դասընկերներին և ուրիշներին, հիշելով, որ նրանք ձեր եղբայրներն ու քույրերն են և ձեր Երկնային Հոր սիրելի զավակները, և դուք ավելի հեշտությամբ նրանց հետ կկիսվեք ավետարանով:

Սիրեք Տիրոջը

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ՝ աշխարհին ուղղված մեր ուղերձն այն է, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա յուրաքանչյուրիս համար հասանելի է դարձրել փրկությունն ու վեհացումը:

Դուք կզգաք Տիրոջ սերը ձեր հանդեպ, երբ խորհեք այն ամենի մասին, ինչ Նա արել է ձեզ համար: Ձեր հոգին կլցվի Նրա հանդեպ սիրով, և դուք կնկատեք, որ չեք կարող չկիսվել հրաշալի ճշմարտություններով, որոնք ստացել եք Նրանից:

Մեծ կլինի ձեր ուրախությունը

Իմ հոգևորապես ոգեշնչող փորձառությունը Ռիբլ գետի կամրջի վրա՝ որպես երիտասարդ միսիոներ, պարգևեց ինձ այն հավերժական ուրախությունը, որը խոստացված էր նրանց, ովքեր կիսվում են ավետարանով (տես Վարդապետություն և Ուխտեր 18.15):

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ՝ ես այսօր էլ ավելի վստահ եմ, որ ավետարանով կիսվելը ուրախություն է բերում, և մեր սիրո մեծագույն արտահայտումն է վերականգնված ավետարանի, Աստծո զավակների և Տիրոջ հանդեպ:

Նկար
Քվենթին Լ. Քուքը երիտասարդների հետ

Երեց Քուքը զրուցում է Բատանգասում (Ֆիլիպիններ) Թաալ հրաբխից տարհանված երիտասարդների հետ` 2020 թվականի հունվարի 15:

Ես վկայում եմ, որ երբ դուք ընդունում եք Տիրոջ հրավերը և կիսվում նրանով, ինչ սիրում եք, դուք օգնում եք Նրան կառուցել Իր Եկեղեցին և նախապատրաստել աշխարհը Իր վերադարձին, երբ «Նա կղեկավարի ինչպես Թագավորների Թագավոր և… Տերերի Տեր»:4 Ես աղոթում եմ, որ դուք հետևեք Նրան և ձեր ողջ կյանքում կիսվեք Նրա ավետարանով:

Տպել