Երիտասարդներին զորացնելու համար
Մեկնեք ձեր ձեռքը՝ ստանալու Նրա զորությունը
Մարտ 2024


«Մեկնեք ձեր ձեռքը՝ ստանալու Նրա զորությունը», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Այս հատուկ համարի մասին

Մեկնեք ձեր ձեռքը՝ ստանալու Նրա զորությունը

Մարկոսի Ավետարանում մենք կարդում ենք մի կնոջ մասին, որ վատառողջ էր 12 տարի։ Ինչ-որ մեկը պատմեց նրան Հիսուսի մասին։ Այսպիսով, երբ Հիսուսը անցավ այդ կնոջ քաղաքով, նա նստել էր ճանապարհի եզրին և սպասում էր։ Երբ Հիսուսը անցնում էր նրա կողքով, նա զգուշությամբ ձեռքը մեկնեց՝ դիպչելու Նրա հագուստի քղանցքին։

Այդ կինը անմիջապես բժշկվեց։ Բայց նա միակը չէր, ով նկատեց այդ հրաշքը. Հիսուսը ևս նկատեց։ «Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ» (Մարկոս 5․30Զորություն նշանակում է մեծ ուժ, էներգիա։ Հիսուսն անմիջապես զգաց, որ մեկը զորություն ստացավ Իրենից։ Նրա ակնթարթային արձագանքն էր՝ գտնել նրան, խոսել նրա հետ և հիշեցնել նրան հավատքի զորության մասին։ Նա կոչեց նրան «դուստր»։ Հիսուսի միջոցով այդ կինը ապաքինվեց։

Ես իմ սեփական փորձից գիտեմ, որ զորություն ստանալու համար հղված աղոթքը երբեք անպատասխան չի մնում։ Երբ մենք մեկնենք մեր ձեռքը, Նա անպայման կբռնի այն (see Hymns, no. 129)։ Այս ամսվա ամսագրի յուրաքանչյուր հոդված հիշեցնում է այդ ճշմարտությունը։

Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց-ում Առաջին Նախագահությունն ուսուցանում է, որ «Փրկիչը … երիտասարդների ուժն է» ([2022], 2)։ Հավանաբար դուք մտածում եք, թե ինչպես հասնել այդ ուժին։ Հուսով եմ, որ դուք կգտնեք ինչ-որ բան այս էջերում, որը կօգնի ձեզ հասնել Նրան։

Քննեք այս էջերը։ Փնտրեք հուսադրող խոսքեր, գտեք զորացնող սուրբ գրության որևէ հատված, գրեք հուշումներ, որոնք տպավորություն են թողել ձեր սրտում։ Հիսուս Քրիստոսի միջոցով դուք ևս կբժշկվեք։

Նկար
Էմիլի Բելլ Ֆրիմեն

Մեծ սիրով՝

Էմիլի Բելլ Ֆրիմեն

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ

Տպել