«12 սուրբ գրություն այն պահերի համար, երբ զգում եք …», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024, էջ ։
Ուժ ստանալ սուրբ գրություններից
12 սուրբ գրություն այն պահերի համար, երբ զգում եք …
Սուրբ գրությունները լի են ոգեշնչումներով, անկախ նրանից, թե ինչ ենք մենք զգում։
Մի քանի տարի առաջ 17-ամյա Էլիզաբեթ Ա.-ն Արիզոնայից (ԱՄՆ) սկսեց անհանգստություն զգալ, և այդ զգացումը գնալով վատանում էր։ «Ես այն զգում էի ամբողջ օրը, ամեն օր»,- ասում էր նա։ «Ինձ համար օրը դժվար էր անցնում»։
Մխիթարություն գտնելու համար Էլիզաբեթը որոշեց ամեն գիշեր կարդալ սուրբ գրությունները։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի երջանիկ զգալ։
«Ես գիտեի, որ մենակ չեմ»,- ասել է նա։ «Ես գիտեի, որ Աստված սիրում է ինձ և ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ով զգաց մեր ցավը, վիշտը, տխրությունը և հուսահատությունը։ Սուրբ գրությունների միջոցով ես ամուր փոխհարաբերություններ ունեմ Քրիստոսի հետ և դրական հայացքներ կյանքի նկատմամբ»։
Էլիզաբեթն իմացավ, որ սուրբ գրությունները լի են հատվածներով և պատմություններով այն մասին, թե ինչպես են հույսը, խաղաղությունը և ուժը գտնվում Հիսուս Քրիստոսում։ Սուրբ գրությունների մեր սիրելի հերոսներից շատերը բախվեցին դժվարին հանգամանքների։ Եվ ամեն դեպքում նրանք հույս, խաղաղություն և ուժ գտան, երբ դիմեցին Հիսուս Քրիստոսին։
Սուրբ գրությունների ընթերցանությունը կարող է չլուծել ձեր խնդիրները, սակայն սուրբ գրությունների ճշմարտությունները կարող են ձեզ ուժ և թեթևացում տալ։ Ահա մի քանի սուրբ գրություններ, որոնց կարող եք դիմել, եթե ձեզ կամ ձեր ընկերոջը ոգեշնչող միտք է անհրաժեշտ։ Կարո՞ղ եք ինքնուրույն գտնել մի քանի հատված
… պահերի համար։
Տխուր․ Վարդապետություն և Ուխտեր 68․6
Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին։
Անհամապատասխան․ Ղուկաս 12․6-7
Ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք ճնճղուկներից շատ ավելին արժեք։
Ամոթահար․ Եսայիա 54․8
Հավիտենական ողորմությամբ պիտի գթամ քեզ։
Ընկճված. Ալմա 26․27
Համբերությամբ տարեք ձեր չարչարանքները, և ես ձեզ հաջողություն կտամ։
Անհույս․ Մորոնի 7․41
Դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով։
Թույլ․ Եթեր 12․27
Եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ։
Նյարդային․ Վարդապետություն և Ուխտեր 84․88
Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ։
Ցավ․ Սաղմոս 30․2
Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։
Վախ․ Հեսու 1․9
Զորացիր և քաջ եղիր, … որովհետև քո Տեր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս։
Միայնակ․ Հովհաննես 14․18
Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։
Բարկացած․ Մորոնի 7․48
Աղոթեք Հորը սրտի ողջ կորովով, որպեսզի կարողանաք լցված լինել այդ սիրով։
Անհամբեր․ Վարդապետություն և Ուխտեր 100․15
Հետևաբար, թող ձեր սրտերը մխիթարվեն. քանզի բոլոր բաները միաժամանակ կգործեն նրանց բարիքի համար, ովքեր ուղիղ են քայլում։