Երիտասարդներին զորացնելու համար
Ձեր հովիվը վախի ձորերում
Մարտ 2024


«Ձեր հովիվը վախի ձորերում», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ ընդդեմ անհանգստության և վախի

Ձեր հովիվը վախի ձորերում

Անհանգիստ պահերին մենք կարող ենք լսել մեր Հովվի ձայնը։

Նկար
Հիսուս Քրիստոսը որպես Բարի Հովիվ

Տերն իմ հովիվն է, Յոնսուն Կիմ

Սուրբ գրությունների հայտնի գլուխներից է Սաղմոս 23-ը։ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող բազմաթիվ կրոնների հավատարիմ մարդիկ շարունակում են մխիթարություն գտնել այսքան տարիներ առաջ գրված այս հատվածներում։

Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։

Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։

Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։

Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։

Նկար
գառ

Երբևէ եղե՞լ եք ոչխարների մոտ։ Նրանք ցատկում են և սկսում վազել բարձր ձայներ լսելիս կամ շարժումներ նկատելիս։ Նրանք հաստատ հայտնի չեն անվախ լինելու համար։ Եվ գուցե դա մի բան է, որ մենք կարող ենք սովորել այս փոխաբերությունից. Տերը գիտի, որ մեզանից յուրաքանչյուրը երբեմն վախ կզգա։ Դա ամոթալի բան չէ։ Դա մահկանացու կյանքի մարտահրավերի մի մասն է։ Այդ անհանգիստ պահերին մենք կարող ենք լսել մեր Հովվի ձայնը։ Նա փորձում է մեզ առաջնորդել «կանաչ մարգագետիններում» հնարավոր խաղաղությունը և ապահովությունը գտնելու։ Ահա մի քանի ուղիներ, որոնցով Նա քնքշորեն հրավիրում է մեզ հետևել Իրեն։

  • Նկար
    աղջիկը կարդում է սուրբ գրություններ

    Ուսումնասիրեք մեր Հովվի խոսքերը, ինչպես օրինակ Նրա ուսմունքները Նոր Կտակարանում, 3 Նեփիում կամ Վարդապետություն և Ուխտերում։ Երբ մենք դա անում ենք, մենք հոգևորապես սնվում ենք և ավելի ունակ ենք դառնում ճանաչելու Նրա ձայնը ապագայում։

  • Նկար
    պատանին աղոթում է

    Աղոթեք Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով ցանկացած պահի՝ խնդրելու մխիթարություն և խաղաղություն ձեր կյանքում։

  • Նկար
    մայրը գրկում է դստերը

    Ընդունեք, որ Փրկչի օգնությունը կարող է տրվել տարբեր մարդկանց միջոցով, այդ թվում՝ ծնողների, Եկեղեցու ղեկավարների, ընկերների և նույնիսկ բժիշկների և այլ մասնագիտական ռեսուրսների։

  • Նկար
    երիտասարդ տղաները եկեղեցում

    Հավաքվեք նրանց հետ, ովքեր սիրում են Փրկչին, օրինակ՝ եկեղեցում կամ սեմինարիայում։ Սա կարող է կապել մեզ Սրբերի սիրառատ համայնքի հետ, ովքեր աշխատում են միասին՝ հետևելու Փրկչին և Նրա օգնությամբ հաղթահարելու վախենալու խնդիրները։

Նկար
երիտասարդ տղամարդ

Երբեմն վախի հաղթահարումը ճանապարհորդություն է, կարծես մութ ձորում ճանապարհորդելը, ինչպես նշվում է Սաղմոս 23 գլխում։ Բրազիլիայից Նիկոլաս Ֆ․-ը կարող է վկայել, որ եթե դուք շարունակեք առաջ շարժվել, բժշկումը կգա։ Նա երկար ժամանակ պայքարում էր անհաջողության և վախի զգացումների դեմ։

«Ես շատ էի աղոթում, խնդրում էի Աստծուն հեռացնել իմ վատ մտքերը, խնդրում էի Նրան հեռացնել վատ զգացմունքները»,- ասում է նա։ Նա անցավ շփոթության ժամանակների միջով և հանգամանորեն խոսեց իր թույլ տված սխալների մասին։

«Ես փորձեցի գտնել Աստծո զորությունը, բայց դեռ չէի զգում Նրա բուժումը»,- ասում է Նիկոլասը։ Նա սուրբ գրություններում փնտրեց վախի հաղթահարման մասին հատվածներ և ուժ գտավ այդ խոսքերում։ Նրան աջակցում էին մայրը և ուրիշները։

Ի վերջո, մի օր նա իրեն առանձնահատուկ կերպով բժշկված և երախտապարտ զգաց։ Նա հասկացավ, թե որքան հեռու է գնացել։

«Մինչ այդ ես այնպիսի զգացում ունեի, կարծես բանտում լինեի»,- ասում է նա։ «Բայց հիմա ես զգում եմ, որ կարող եմ հաղթել մարտերում։ Երբ ես փնտրում եմ Տիրոջ օգնությունը, ես հույս եմ զգում»։

Անկախ նրանից, թե կյանքի այս շրջանը արևոտ սարալանջ է, թե ստվերոտ ձոր, դուք ունեք Բարի Հովիվ, և Նա կքայլի ձեզ հետ։ Նա սիրո՜ւմ է ձեզ։ Նա կօգնի ձեզ անցնել այդ ամենի միջով։ Մոտեցեք Նրան, և Նա ձեզ կտանի դեպի խաղաղություն։

Տպել