«Ուժի տեսլականներ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։
Ուժի տեսլականներ
Պատկերներ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի և մեր ուժի կյանքից։
Հիսուս Քրիստոսը եկավ երկիր՝ օգնելու ձեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ։ Միայն Նա կարող էր անել դա։
«Ես եկա, որ [նրանք] կյանք ունենան և առատ կյանք»։
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։
«Նրանք, ովքեր տառապում են մահկանացու որևէ թուլության պատճառով, պիտի հիշեն, որ մեր Փրկիչը նույնպես կրել է այդպիսի տանջանք, և որ Իր Քավության միջոցով Նա մեզանից յուրաքանչյուրին առաջարկում է ուժ՝ դիմանալու դրան»։
Նախագահ Դալլին Հ․ Օուքս, Առաջին Նախագահության առաջին խորհրդական, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», 2021 թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2021, 77)։
Հիսուս Քրիստոսի զորությունը բուժում է ձեզ, օգնում է փոխվել և ուժ է տալիս՝ դիմանալու փորձություններին։
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,
որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
«Փրկիչը սիրով վերականգնում է այն, ինչը դուք չեք կարող վերականգնել, Նա սիրով բուժում է վերքերը, որոնք դուք չեք կարող բուժել, սիրով շտկում է այն, ինչն անդարձ կոտրված է, Նա փոխհատուցում է ձեր հանդեպ կատարված ցանկացած անարդարություն, և սիրով ընդմիշտ նորոգում է նույնիսկ փշրված սրտերը»։
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ, Տասներկու Առաքյալների Քվորումից, 2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 44)։
«Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար»։
Սովորեք Նրանից։ Հավատք գործադրեք Նրա հանդեպ։ Հետևեք Նրան։ Նրա զորությունը կարող է միշտ ձեզ հետ լինել։
«Ես չեմ կարող մենակ գնալ դրան, ես դրա կարիքը չունեմ և չեմ անի։ Ես ընտրել եմ կապված լինել իմ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հետ` Աստծո հետ կապած իմ ուխտերի միջոցով, ուստի ես «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» [Փիլիպպեցիս 4․13]»։
Նախագահ Քամիլ Ն․ Ջոնսոն, Սփոփող միության գերագույն նախագահ, 2015թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2023, 82)։
«Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը։ Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք գալիք աշխարհում։ Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար»։
«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Gospel Library։
Նաև ստուգեք Gospel Living հավելվածն այս ամիս՝ Փրկչի կյանքի մասին արվեստի գործերի և տեսանյութերի համար։