Երիտասարդներին զորացնելու համար
Դուք և Փրկիչն ընդդեմ աշխարհի
Մարտ 2024


«Դուք և Փրկիչն ընդդեմ աշխարհի», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ աշխարհին հաղթելու համար

Դուք և Փրկիչն ընդդեմ աշխարհի

Շեղումներ, գայթակղություններ, հալածանք. Հիսուս Քրիստոսը հաղթահարել է այս աշխարհի բաները և կարող է զորացնել ձեզ, որպեսզի դուք ևս հաղթահարեք։

Նկար
կինը աշխարհը տանում է իր ուսերին, իսկ Տերը մեկնել է Իր ձեռքը դեպի նա

Նկարը` Ալեքս Նաբաումի

Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին, և Նա հրավիրում է մեզ անելու նույնը։ Բայց ի՞նչ է «աշխարհը» և ի՞նչ ենք հասկանում այն հաղթահարել ասելով։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այսպես է նկարագրել այն․ «Դա նշանակում է՝ հաղթել այն գայթակղությանը, որը ստիպում է մեզ հոգ տանել ավելի շատ այս աշխարհի բաների մասին, քան Աստծո բաների մասին»։1

«Այս աշխարհի բաները» կարող են ներառել ունեցվածքը, ժողովրդականությունը, զորությունը, գովասանքը, հաճույքը կամ ցանկացած այլ բան, որ բնական մարդը վայելում է որպես մահկանացու կյանքի մի մաս։ Թեև այս բաներից որոշները միշտ չէ, որ վատ են, բայց, աշխարհիկ բաներով ավելի շատ մտահոգված, մենք կորցնում ենք կենտրոնացումը Աստծո վրա և բախվում երկարաժամկետ խնդիրների։

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ աշխարհին հաղթելու ճանապարհին մենք կհանդիպենք հակառակության և հալածանքի (տես Հովհաննես 15․18-21)։ Բայց մենք, այնուամենայնիվ, կարող ենք խաղաղություն գտնել և «քաջալերվել», քանի որ Նա առաջինը հաղթեց աշխարհին (Հովհաննես 16․33

Այս երիտասարդները Հիսուս Քրիստոսի մեջ ուժ գտան՝ հաղթահարելու աշխարհիկ խոչընդոտները, և դուք նույնպես կարող եք։

Աշխարհիկ շեղումներ

Նկար
պարմանուհի

Տարիներ շարունակ ես ամեն օր ժամեր էի անցկացնում համակարգչային խաղեր խաղալով։ Ես ընկերներ գտա, և ինձ կարևոր էի զգում։ Բայց խաղալուց հետո ինձ դատարկ էի զգում, կարծես ինչ-որ բան պակասում էր։ Իմ երջանկությունը լիարժեք չէր։

Ես ուզում էի կենտրոնանալ այն բաների վրա, որոնք ինձ իրականում կուրախացնեին և կօգնեին կատարելագործվել։ Ես սկսեցի հաճախ աղոթել։ Երբ Երկնային Հորը հայտնեցի իմ սրտում եղածը, ես սիրո ուժգին զգացում ունեցա։

Ես ուզում էի անել բաներ, որոնք կօգնեն ինձ ավելի մոտենալ Քրիստոսին, ուստի կենտրոնացա պարզ բաների վրա, ինչպիսիք են սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը և աղոթքը՝ ժամանակ անցկացնելով մարդկանց հետ, ովքեր ունեն Հոգին, և փորձելով չշեղվել բաներից, որոնք կստիպեն Սուրբ Հոգուն հեռանալ։ Իմ կյանքը փոխվեց։ Հիմա ես ավելի ուրախ եմ։

Երբ մոտենում եմ Քրիստոսին, ես հասկանում եմ, որ համակարգչային խաղերից ավելի կարևոր բաներ կան, եթե ուզում եմ իսկապես երջանիկ լինել։ Կան բաներ, որոնք հավերժական են։

Ալինա Ու․, 18 տարեկան, Լիտվա

Աշխարհիկ հանգամանքներ

Նկար
պարմանուհի

Դպրոցում ինձ բռնության էին ենթարկում և ծաղրում իմ համոզմունքների համար։ Այդ և այլ մարտահրավերների պատճառով ես այնպիսի զգացողություն ունեի, կարծես աշխարհը փուլ էր գալիս ինձ վրա։ Բայց մայրս խրախուսեց ինձ ապավինել Հիսուս Քրիստոսի Քավությանը, քանի որ Նա հասկանում է իմ ցավը և կարող է ինձ խաղաղություն և մխիթարություն բերել (տես Վարդապետություն և Ուխտեր 19․23

Ես որոշեցի խոստանալ Երկնային Հորը, որ կանոնավոր կերպով ծոմ կպահեմ։ Ես խնդրեցի Նրան, որ օգնի ինձ հաղթահարել իմ թուլություններն ու դժվարությունները, և Նա դա անում է այդ պահից ի վեր։

Ծոմապահությունն ինձ ավելի է մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ես գիտեմ, որ Նրանք միշտ իմ կողքին են՝ ինձ ուժ տալով հաղթահարելու իմ մարտահրավերները և գտնելու իսկական երջանկություն։ Հիսուս Քրիստոսը բուժում է իմ վերքերը և օգնում ինձ վերադառնալ իմ Երկնային Հոր մոտ։

Վերա Ռ․, 17 տարեկան, Բրազիլիա (Բրազիլիա)

Տպել