Երիտասարդներին զորացնելու համար
Գայթակղությունից ավելի ուժեղ
Մարտ 2024


«Գայթակղությունից ավելի ուժեղ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ մեղքը հաղթահարելու համար

Գայթակղությունից ավելի ուժեղ

Փրկիչը կարող է զորացնել ձեզ, երբ դուք ձգտում եք խուսափել մեղքից։

Ապաշխարությունը հրաշք է։ Հիսուս Քրիստոսն այն հնարավոր դարձրեց։ Երկնային Հայրը ուրախ է ներել մեզ, երբ մենք ընտրում ենք ապաշխարել և հետևել Նրա պատվիրաններին։ Թեև մենք բոլորս կարիք կունենանք ապաշխարելու մեր ողջ կյանքի ընթացքում, ինչպե՞ս կարող ենք դիմակայել մեղքին և ավելի լավ ընտրություններ կատարել։

Ահա մի քանի խորհուրդ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով գայթակղությանը դեմ ուժ ստանալու համար։

  • Ամեն օր կարդացեք սուրբ գրությունները:

  • Ամեն օր աղոթեք։

  • Կանոնավոր կերպով հաճախեք եկեղեցի։

Երբեմն մենք անտեսում ենք դրանք որպես ընդհանուր, ակնհայտ պատասխաններ։ Մենք չենք կարող ընկնել այդ թակարդը։ Այս հիմնական, հիմնարար պատասխաններն այդքան հաճախ են կրկնվում, քանի որ դրանք հիմնական, հիմնարար պատասխաններ են։ Դրանք իսկապես օգնում են։

Արեք այս բաները, և դուք ավելի կմոտենաք ձեր Փրկչին։

Տպել