Երիտասարդներին զորացնելու համար
Ե՞րբ ես կդադարեմ մեղքի և ամոթի զգացում ունենալ
Մարտ 2024


«Ե՞րբ ես կդադարեմ մեղքի և ամոթի զգացում ունենալ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ մեղքը հաղթահարելու համար

Ե՞րբ ես կդադարեմ մեղքի և ամոթի զգացում ունենալ

Երբեմն թվում է, որ ավելի հեշտ է հուսահատություն զգալ սեփական անձի հանդեպ, քան զգալ այն սերը, որը Փրկիչն ունի քո հանդեպ, բայց ինչպես Նեփին գիտեր, կարիք չկա, որ այդպես լինի։

Նկար
Նեփին գրում է թիթեղների վրա

Երբ ինչ-որ բան սխալ եք անում, ձեր գլխում կարող են մտքեր ծագել, որ դուք անհաջողակ եք, որ դուք պետք է ավելի լավ իմանայիք, որ ձեզ չարժե սիրել։

Հոգու խորքում դու գիտես, որ այդ մտքերից ոչ մեկը ճիշտ չէ։ Դուք սովորել եք ձեր արժեքի մասին՝ որպես Աստծո որդի կամ դուստր, և գիտեք, որ ապաշխարությունն իրական է և հնարավոր։ Բայց, այնուամենայնիվ, մեղք գործելուց կամ սխալվելուց հետո կարող եք գայթակղվել մեղքի և ամոթի մտքերով ինքներդ ձեզ պատժելու ավելի շատ, քան որևէ մեկը կպատժեր։

Նույնիսկ սուրբ գրությունների մեր սիրելի հերոսներից ոմանք երբեմն այդպիսի զգացողություններ են ունեցել։

Նույնիսկ Նեփի՞ն

Իր հոր մահվան մասին գրելուց հետո Նեփին գրել է. «Սակայն, չնայած Տիրոջ մեծ բարությանը՝ իր մեծ և զարմանալի գործերն ինձ ցույց տալիս, սիրտս բացականչում է. Ո՜վ թշվառ մարդ, որ ես եմ։ Այո, սիրտս վշտանում է՝ մարմնիս պատճառով, հոգիս մորմոքվում՝ իմ անօրինությունների պատճառով: Ես պարփակված եմ գայթակղությունների և մեղքերի պատճառով, որոնք, իրավ, այնքան հեշտությամբ նեղում են ինձ: Եվ երբ ես ցանկանում եմ ուրախանալ, սիրտս հառաչում է՝ իմ մեղքերի պատճառով. այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել» (2 Նեփի 4:17-19

Մենք խոսում ենք Նեփիի մասին, նույն մարդու, որ փրկեց արույրե թիթեղները Լաբանից, աղեղ պատրաստեց անապատում և նավ կառուցեց՝ առանց նախկինում որևէ նման փորձ ունենալու։ Նա ուներ վկայություն Տիրոջ բարության մասին. այնուամենայնիվ, նա իրեն անհամապատասխան էր զգում իր մեղքերի և թուլությունների պատճառով։

Այսպիսով, մենք ի՞նչ կարող ենք անել։ Եթե Մորմոնի Գրքի մեր հերոսը պայքարում էր մեղքի և անհամապատասխանության զգացումների դեմ, ի՞նչ կարող ենք մենք անել, երբ մենք նույն կերպ ենք զգում։

Լուծումը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալն է

Նեփիի պատմությունն այդքանով չավարտվեց։ Նեփիի համար լոծումը իր ուշադրությունն իրենից դեպի Հիսուս Քրիստոս տեղափոխելն էր։

Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նեփին, երբ նա ասաց. «Ես գիտեմ` ում եմ ապավինել։ Իմ Աստվածն է եղել իմ ապավենը» (2 Նեփի 4․19-20

Մտածողության այս փոփոխությունից հետո սուրբ գրությունների մեր հերոսն այլևս չի կենտրոնանում իր սխալների պատճառով զգացած տառապանքի վրա։ Փոխարենը, նա ուրախանում է իր Փրկչով։ Նեփին ասում է․ «Ուրախացի՛ր, ո՜վ իմ սիրտ, և կանչի՛ր առ Տերը և ասա. Ո՜վ Տեր, ես կգովաբանեմ քեզ հավիտյան. այո, հոգիս կհրճվի քեզանով, իմ Աստվա՛ծ և իմ փրկության վեմ» (2 Նեփի 4․30

Նեփիի նման, դուք կարող եք գտնել ողորմություն, ներում և խաղաղություն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Գուցե դուք ձեզ արժանի չեք գտնում շնորհ գտնելու, բայց կա մեկը, ով այդպես չի մտածում։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Ուստի, Քրիստոսի ողորմությունը մեզ առաջարկում է ոչ միայն փրկություն վշտից, ցավից ու մահից, այլև փրկություն մեր մշտական ինքնաքննադատությունից»։1

Այսպիսով, երբ դուք ձեզ այնքան ընկած եք զգում, որ չեք տեսնում ձեր մեղքերն ու սխալները հաղթահարելու ճանապարհը, իմացեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը երբեք չեն դադարել սիրել ձեզ։ Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ձեր Փրկչի վրա, և Նա կօգնի ձեզ հաղթահարել և՛ ձեր մեղքերը, և՛ ձեր մեղքի զգացումը։

Տպել