Երիտասարդներին զորացնելու համար
Կիրառեք Նրա զորությունը՝ այժմ և միշտ
Մարտ 2024


«Կիրառեք Նրա զորությունը՝ այժմ և միշտ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ բոլոր ժամանակներում

Կիրառեք Նրա զորությունը՝ այժմ և միշտ

Դուք արժանի եք Հիսուս Քրիստոսի զորությանը և օգնությանը։

Նկար
երիտասարդ տղան փշե թփի մեջ

Նկարը` Ալեքս Նաբաումի

Պատկերացրեք, որ դուք քայլում եք անտառով և հանդիպում մի փոքրիկ տղայի, ով սայթաքել է և խճճվել չոր ճյուղերի մեջ։ Ճյուղերից մեկը շատ ծանր է, որպեսզի նա միայնակ բարձրացնի։

Դուք կօգնե՞ք նրան։ Թե՞ դուք նախ կնստեք և կորոշեք՝ արդյոք նա նույնիսկ արժանի է ձեր օգնությանը։

Իհարկե դուք կօգնեք։ Ձեր օգնությունը հետաձգելու գաղափարը, քանի դեռ տղան այն չի վաստակել, կարող է նույնիսկ անհեթեթ թվալ ձեզ համար։ Եվ այնուամենայնիվ, մենք այդպես ենք մտածում մեր մասին, բացառությամբ, որ այս դեպքում մենք ենք կարիքավոր երեխան։

Դուք արժանի եք փրկվելու

Անկախ ձեր տարիքից, դուք երեխա եք՝ համեմատած Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ (Դուք իրականում Երկնային Հոր զավակն եք բառիս բուն իմաստով։) Եվ ձեր ուժը՝ ֆիզիկական, էմոցիոնալ, հոգևոր կամ մտավոր, ոչինչ է նրանց ուժի համեմատ։ Մեզանից շատերը բավական լավ են հասկանում այդ հայեցակարգը։ Բայց երբ ինչ-ինչ պատճառով մենք սայթաքում ենք, շատ հաճախ մենք զգում ենք, որ չենք կարող օգնության համար դիմել, քանի դեռ չենք վաստակել այն։ Դա պարզապես ճիշտ չէ։

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ մինչ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականն էր, մի անգամ խոսել է կորած ոչխարի առակի մասին, որը գտնվում է Ղուկասի 15-ում։

Նա ասել է․ «Արդյո՞ք ոչխարը պետք է իմանա, թե ինչպես պետք է օգտագործել կողմնացույցը, որպեսզի հաշվարկի իր կոորդինատները։ Արդյո՞ք նա պետք է իմանա, թե ինչպես են օգտվում GPS-ից, որպեսզի կողմնորոշվի տեղանքում։ Արդյո՞ք նա պետք է ապահով մի ծրագիր մշակի օգնություն կանչելու համար։ Արդյո՞ք ոչխարն ունի բարեխոսի կարիք, որպեսզի Բարի Հովիվը գա ու փրկի իրեն։

Ոչ։ Իհարկե ոչ։ Ոչխարն արժանի է աստվածային փրկությանը պարզապես այն պատճառով, որ Բարի Հովիվը սիրում է իրեն։

Ինձ համար կորած ոչխարի առակը սուրբ գրությունների ամենահուսադրող հատվածն է»։1

Մեզանից յուրաքանչյուրը կարող է մոլորվել տարբեր պատճառներով։ Եվ մեզանից յուրաքանչյուրին սպասվում է աստվածային օգնություն։

Նկար
Տիրոջ ձեռքը հասնում է պատանու ձեռքին փշե թփերի մեջ

Օգնությունը միշտ հասանելի է

Օգնությունը հասանելի է մեզ ոչ միայն այն ժամանակ, երբ մեղք ենք գործում, այլ նաև այն ժամանակ, երբ մենք ապրում ենք լավագույն կերպով, որ կարող ենք։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

«Կարծում եմ՝ մենք լիովին չենք գիտակցում Քավության այդ զորացնող ուժը մեր կյանքում և սխալմամբ կարծում ենք, որ ամբողջովին միայնակ պետք է տանենք մեր բեռը՝ բացարձակապես մեր հաստատակամությամբ, կամքի ուժով ու կարգապահությամբ և մեր ակնհայտ սահմանափակ ունակություններով։

Մի բան է` իմանալ, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, որ մահանա մեզ համար։ Բայց մենք պետք է նաև շնորհակալ լինենք, որ Տերը՝ Իր Քավությամբ ու Սուրբ Հոգու զորությամբ, ցանկանում է կենսունակություն տալ մեզ՝ ոչ միայն առաջնորդելով, այլ նաև զորացնելով ու բուժելով մեզ»։2

Դուք արժանի եք Նրա օգնությանը։ Անկախ նրանից, թե ինչ ճանապարհով եք անցել վերջերս, Հիսուս Քրիստոսը պատրաստ է ձեզ հետ քայլել հաջորդ ճանապարհը։

Նկար
պատանին և Հիսուս Քրիստոսը հեռանում են փշոտ թփերից

Տպել