Երիտասարդներին զորացնելու համար
Հաջողեք Փրկչի հետ
Մարտ 2024


«Հաջողեք Փրկչի հետ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2024։

Ուժ՝ պատրաստվելու և դառնալու համար

Հաջողեք Փրկչի հետ

Փրկիչն օգնում է ձեզ իրականացնել ձեր արդար ցանկությունները ձեր ապագայի համար։

Նկար
Հիսուս Քրիստոսը գրկում է աղջնակին

«Պատրաստվեք ձեր ապագային»։ Այս ուղերձը կարծես երիտասարդների կյանքում շատ բաների հիմքում է ընկած՝ դպրոցում, եկեղեցում, աշխատավայրում, տանը։ Գուցե սկսեք մտածել՝ «Այո, այո։ Հասկանում եմ»։ Իհարկե, դուք գիտեք, որ ապագան գալիս է, և դուք պետք է պատրաստվեք դրան։ Եվ հոգու խորքում դուք ցանկանում եք ձեր ապագան հիանալի դարձնել։

Դուք սկսում եք հասկանալ ձեր սրտում եղածը։ Սովորում եք, թե ինչ եք իրականում ուզում։ Դուք ցանկանում եք լավ և իմաստալից բաներ անել ձեր կյանքում՝ ձեր հետքը թողնել աշխարհում և այլ մարդկանց կյանքում, ծառայել Աստծուն և ձեր մերձավորներին։ Սկսում եք հասկանալ, որ դա ճիշտ է և ձեզ իսկապես երջանիկ կդարձնի։

Այսպիսով, ահա մի քանի այլ կարևոր բաներ, որոնք պետք է իմանաք, մինչ մեծանում և պատրաստվում եք ապագային.

  • Տերը ևս գիտի ձեր սրտում եղածը (տես Վարդապետություն և Ուխտեր 6․16)։ Քանի որ ձեր կյանքի հանդեպ ձեր խորը և անկեղծ ցանկությունները բարի են և արդար, Հիսուս Քրիստոսը ձեզ հետ է, որպեսզի զորացնի ձեզ, մինչ պատրաստվում եք։

  • Դուք պարզապես չէք պատրաստվում անել բաներ․ դուք դառնում եք այն, ինչ Երկնային Հայրը և Փրկիչը գիտեն, որ կարող եք դառնալ։

  • Դուք կարող եք վայելել ներկան՝ միաժամանակ պատրաստվելով ապագային։ Ձեր կյանքում այս ժամանակը եզակի է, և ձեր կատարած լավ ընտրությունները նախապատրաստում են ձեզ լավ ապագայի համար։

Երբ մտածում եք, թե ինչի համար եք պատրաստվում, մտածեք նաև այն մասին, թե ինչպես է Փրկիչը զորացնում ձեզ ամբողջ ճանապարհին։ Եվ մտածեք, թե Նրա օգնությամբ ով կաող եք դառնալ։

Ինչի՞ համար եք պատրաստվում

Ահա մի քանի օրինակ․

  • Ավելի շատ կրթություն

  • Տաճարային ուխտեր

  • Միսիա

  • Ամուսնություն

  • Աշխատանք և կարիերա

  • Ընտանիք և երեխաներ

  • Հարատև աշակերտություն

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս են զորացնում ձեզ, մինչ դուք պատրաստվում եք

Ահա մի քանի օրինակ․

  1. Նրանք ուղարկում են ձեզ Սուրբ Հոգին, որ կարող է․

    1. Մխիթարել ձեզ։

    2. Առաջնորդել ձեզ։

    3. Ոգեշնչել ձեզ։

    4. Հիշեցնել ձեզ բաներ, որոնք սովորել եք։

    5. Վստահություն ներշնչել ձեզ։

    6. Ձեզ խաղաղություն բերել։

    7. Ցրել ձեր վախերը։

  2. Նրանք ոգեշնչում են մարգարեներին ուսուցանել ձեզ հետևյալ միջոցներով․

    1. Գերագույն համաժողով։

    2. Եկեղեցու ամսագրեր։

    3. Հատուկ հեռարձակումներ։

    4. Եկեղեցու կայքեր և սոցիալական լրատվամիջոցներ։

    5. Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց։

  3. Նրանք ոգեշնչում են ուրիշներին օգնել և աջակցել ձեզ, ներառյալ․

    1. Ծնողներ:

    2. Ընկերներ։

    3. Ղեկավարներ։

    4. Ուսուցիչներ։

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը օգնում ձեզ դառնալ

Հիսուս Քրիստոսն օգնում է ձեզ ավելի շատ նմանվել Իրեն՝ ավելի նմանվելով ձեր Երկնային Հորը։

Նրանք ուրախանում են ձեր կատարած յուրաքանչյուր փոքրիկ քայլով. յուրաքանչյուր սուրբ գրություն կարդալու, Եկեղեցու յուրաքանչյուր հանձնարարություն կատարելու, դպրոցական յուրաքանչյուր հանձնարարության վրա քրտնաջան աշխատելու, սովորած յուրաքանչյուր քննաթերթիկի, ձեր մասնակցած յուրաքանչյուր փորձառության, արտասանած յուրաքանչյուր բարի խոսի, ձեր կատարած յուրաքանչյուր ծառայության համար, և շատ ավելին։

Փրկչի զորությամբ դուք ավելի լավ պատրաստված կլինեք ձեր ապագայի համար, քան երբևէ կարող էիք՝ առանց Նրա։ Եվ դուք կդառնաք հրաշալի մեկը։

Տպել