Երիտասարդներին զորացնելու համար
Հրաշք, որը մեզ պետք է ամեն օր
Մարտ 2024


«Հրաշք, որը մեզ պետք է ամեն օր», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ՝ մեղքը հաղթելու համար

Հրաշք, որը մեզ պետք է ամեն օր

Եթե Աստված սիրում է մեզ, ինչո՞ւ է Նա խնդրում մեզ փոխվել և ապաշխարել։ Ահա մի քանի ճշմարտություն՝ մեղքի և Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին։

Նկար
լվանում է պատուհանները

Նկարի հեղինակ՝ Ադամ Հոուլինգ

Պատկերացրեք, որ դուք ականատես եք լինում Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքներին Իր երկրային կյանքի ընթացքում։ Տեսնում եք, թե ինչպես է Նա բժշկում հիվանդներին, տեսողություն տալիս կույրերին և կենդանացնում մեռելներին։ Թեև մենք չենք կարող ժամանակի մեջ հետ գնալ այդ հրաշքները տեսնելու համար, կա Հիսուս Քրիստոսի հրաշքներից մեկը, որը մենք կարող ենք տեսնել ամեն օր։ Սա ամենակարևոր բաներից մեկն է․ Նա հաղթեց մեղքը։

Մեղքի մասին ճշմարտությունը

Ոմանք կարող են զարմանալ, թե ինչու է դա այդքան կարևոր։ Ի վերջո, նույնիսկ եթե մենք սխալվում ենք այստեղ և այնտեղ, Աստված դեռ սիրում է մեզ, այդպես չէ՞։ Այո, իհարկե, թե՛ Երկնային Հայրը և թե՛ Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ խորապես։ Բայց քանի որ նրանք մեզ շատ են սիրում, պատմությունը այդքանով չի ավարտվում։

Երբ Փրկիչն այցելեց նեփիացիներին, Նա ուսուցանեց մեզ, թե ինչու է մեղքի հաղթահարումն այդքան կարևոր. «Ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել [Աստծո] արքայությունը» (3 Նեփի 27․19

Նա չասաց «ոչ մի անմաքուր բան, բացի մի քանի փոքր սխալներից»։ Նա ուսուցանեց, որ ցանկացած տեսակի մեղք (Աստծո պատվիրաններին կամովին չենթարկվելը) խոչընդոտում է Նրա հետ նորից ապրելը։

Դա է խնդիրը։ Մենք դեռ չենք կարող կատարելապես հետևել Աստծո պատվիրաններին։ Սա ճշմարիտ է բոլոր մարդկանց համար՝ ամենաարդար մարգարեի, ամենաչար մեղավորի և նրանց միջև եղած բոլորի համար։ Քանի որ մենք չենք կարող ինքնուրույն ջնջել մեր սխալները, մեղքը կխանգարի մեզ մտնել Աստծո արքայություն։

Քրիստոսի Քավության հրաշքը

Բարեբախտաբար, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեին, որ մենք օգնության կարիք կունենանք։ Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց մեր բոլոր ցավերը, հիվանդությունները, տառապանքները, թուլությունները և մեղքերը (տես Ալմա 7․11-13)։ Քանի որ Նա և՛ Աստծո կատարյալ Որդին էր, և՛ Մարիամի մահկանացու որդին, Նա կարող էր վճարել մեղքի գինը, որը ոչ ոք չէր կարող վճարել։

Ահա՝ ինչու Նա կարողացավ ասել նեփիացիներին․ «Ուստի, ոչինչ չի մտնում [Աստծո] հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձներն իմ արյունով իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ» (3 Նեփի 27․19

Ի՜նչ հրաշք է, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից։ Երբ մենք գիտակցենք, որ ունենք Փրկչի քավող զոհաբերության կարիքը, մենք կարող ենք ապավինել Նրա զորությանը՝ հավատալով Նրան, ապաշխարելով մեր մեղքերից և շարունակելով հետևել Նրան հավատարմությամբ մինչև վերջ։ Դա հրաշք է, որը կարող է տեղի ունենալ ամեն օր, երբ վստահում եք Նրա զորությանը և գործում հավատքով։

Տպել