Երիտասարդներին զորացնելու համար
Երբ տխրությունն է անսպասելի այցելում
Մարտ 2024


«Երբ տխրությունն է անսպասելի այցելում», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2024։

Ուժ գտնել տխուր պահերին

Երբ տխրությունն է անսպասելի այցելում

Երբ հուսահատությունը ձեզ ցած գլորի, Հիսուս Քրիստոսը կարող է հույսով բարձրացնել ձեզ։

Նկար
տխուր տղա, ում գլխավերևում սև ամպեր են հավաքվել

Նկարը` Դին Մակադամի

Կյանքում կարող եք բավականին հեռուն գնալ քրտնաջան աշխատանքի և վճռականության շնորհիվ։ Կարող եք շուտ քնել, շուտ արթնանալ (տես Վարդապետություն և Ուխտեր 88․124) և ամեն օրը լցնել արդար սովորություններով և ինքնակարգապահությամբ։

Այնուամենայնիվ, որոշ օրեր ավելի դժվար են լինելու, քան մյուսները։

Եվ հետո որոշ այլ օրեր … այնքան դժվար են թվալու, որ կարող եք մտածել, թե լավ օրերն ընդմիշտ հեռացել են։

Ի՞նչ եք անում նման օրերին։ Ի՞նչ եք անում, երբ ձեր լավագույն ջանքերը, ներառյալ արդար կյանքով ապրելու լավագույն ջանքերը (աղոթք, ծոմապահություն, սուրբ գրությունների ուսումնասիրություն, եկեղեցի և տաճար այցելել և այլն) բավարար չեն թվում։ Երբ դուք շարունակ պայքարում եք հուսահատության դեմ, բայց թվում է, թե այն ավելի մեծ ուժով է պայքարում ձեր դեմ։

Դուք, իհարկե, դառնում եք դեպի Հիսուս Քրիստոսը։ Հույսը հոգևոր պարգև է (տես Մորոնի 8․26)։ Եվ բոլոր հոգևոր պարգևները գալիս են Հիսուս Քրիստոսից (տես Մորոնի 10․17

Երբ կյանքի դժվարությունները երկնքից իջնող լեռան պես թափվեն ձեզ վրա, հույսի հոգևոր պարգևը կարող է լինել ձերը, եթե ավելի շատ կենտրոնանաք Հիսուս Քրիստոսի վրա։

«Տերը թեթևացնում է իմ բեռները»

Կյանքն արդեն իսկ դժվար էր շատ վենեսուելացիների համար մինչև 2020 թվականի COVID-19 համաճարակի հարվածը, բայց հետո նույնիսկ պարզ գոյատևումը դժվարացավ։ 11-ամյա Սեբաստիանի և նրա ընտանիքի համար անհրաժեշտ էր Հիսուս Քրիստոսի ուժը՝ տխուր պահերին լավատես և երջանիկ մնալու համար։ «Ես վատ եմ զգում, երբ մենք չենք կարող գնել հիմնական ապրանքներ, ինչպիսիք են սնունդը, հագուստը և դեղորայքը»,- ասում է Սեբաստիանը։ «Բայց ես հավատում եմ, որ Տերը կշարունակի օրհնել մեզ։ Ես ինձ օրհնված եմ զգում, որ կարողացա ստանալ իմ հայրապետական օրհնությունը։ Այն պատմում է ինձ այն բաների մասին, որոնք ինձ խոստացել էին նախքան երկիր գալը»։

Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը՝ որպես անցյալ տարվա երիտասարդների թեմայի մաս («Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» [Փիլիպպեցիս 4․13]), ապացուցված մեծ օգնություն էր։ «Իմ երկրի առջև ծառացած դժվարությունների պատճառով անցյալ տարվա երիտասարդների թեման ինձ հիշեցրեց, որ Քրիստոսը կօգնի ինձ հաղթահարել և անել ամեն ինչ Նրա միջոցով»,- ասում է Սեբաստիանը։

Դա երկար ճանապարհ էր, բայց Սեբաստիանն ու նրա ընտանիքը ճանապարհին տեսան օրհնություններ և հույս։ «Տերը թեթևացնում է իմ բեռները»,- ասում է նա։ «Երբ ես տխրում եմ, աղոթում եմ, ուսումնասիրում սուրբ գրությունները և կարդում իմ հայրապետական օրհնությունը։ Նրա շնորհիվ երեք տարի առաջ սկսած գրենական պիտույքների մեր ընտանեկան բիզնեսը այս տարի ավելի մեծ հաջողություն ունեցավ։ Ես կցանկանայի ասել մյուս երիտասարդներին, որ նրանք միշտ պետք է պատրաստ լինեն ապավինել Հիսուս Քրիստոսին։ Երբ ինքս այդպես եմ վարվում, կարողանում եմ հաղթահարել իմ մարտահրավերները»։

Ուժ՝ ավելի լավ կենտրոնանալու միջոցով

Նեփի մարգարեն, որ իր ողջ կյանքի ընթացքում տարավ ծանր դժվարություններ, ուսուցանել է այս գեղեցիկ ճշմարտությունը․

«Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ։ Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

Հույսը, որ ուժի հզոր աղբյուր է տխրության դեմ, գալիս է, երբ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա։ Արդյոք ժամանա՞կն է մի փոքր ավելի կենտրոնացնել ձեր ուշադրությունը Նրա վրա։

Տպել