Երիտասարդներին զորացնելու համար
Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով
Մայիս 2024


Կիրակի ցերեկային նիստ

Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Առանց քահանայության բանալիների մեզանից ոչ մեկի համար հասանելի չէին լինի կարևորագույն արարողություններն ու ուխտերը, որոնք հավերժ կապում են մեզ մեր սիրելիների հետ և թույլ են տալիս մեզ ի վերջո ապրել Աստծո հետ։ …

Քահանայության բանալիները մեզ իշխանություն են տալիս՝ տարածելու Աբրահամին խոստացված բոլոր օրհնությունները ուխտերը պահող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ վրա։ Տաճարային աշխատանքն այս հիանալի օրհնությունները հասանելի է դարձնում Աստծո բոլոր զավակների համար, անկախ նրանից, թե որտեղ կամ երբ են նրանք ապրել կամ այժմ ապրում են։ …

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված քահանայության բանալիները հնարավորություն են տալիս ուխտերը պահող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ վայելել անհավանական անձնական հոգևոր արտոնություններ։ …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ահա իմ խոստումը։ «Ոչինչ չի օգնի ձեզ ավելի ամուր կառչել երկաթե ձողից, ինչպես կանոնավոր տաճարային երկրպագությունը՝ որքանով թույլ են տալիս ձեր հանգամանքները։ Ոչինչ ավելի լավ չի պաշտպանի ձեզ, երբ դուք հանդիպեք աշխարհի խավարի մեգին։ Ոչինչ ավելի շատ չի ամրապնդի ձեր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կամ չի օգնի ձեզ հասկանալ Աստծո հոյակապ ծրագիրը։ Ցավի ժամանակ ոչինչ ավելի լավ չի հանգստացնի ձեր հոգին։ Ոչինչ չի կարող ավելի շատ բացել երկինքները։ Ոչինչ։

Տաճարը դարպասն է ամենամեծ օրհնությունների, որ Աստված ունի մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ տաճարը միակ վայրն է երկրի վրա, որտեղ մենք կարող ենք ստանալ բոլոր օրհնությունները, որ խոստացվել են Աբրահամին։ …

Եկեք ուրախանանք, քանի որ վերականգնվել են քահանայության բանալիները, ինչը հնարավոր է դարձնում ձեզ և ինձ համար՝ վայելելու յուրաքանչյուր հոգևոր օրհնություն, որ մենք ցանկանում ենք և արժանի ենք ստանալու։

Տպել