Երիտասարդներին զորացնելու համար
Ամեն ինչ լավ կլինի տաճարային ուխտերի շնորհիվ
Մայիս 2024


Շաբաթօրյա առավոտյան նիստ

Ամեն ինչ լավ կլինի տաճարային ուխտերի շնորհիվ

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Եղբայրներ և քույրեր, ես խոնարհաբար վկայում եմ, որ երբ մենք այցելում ենք տաճար, մենք կարող ենք հիշել մեր հոգիների հավերժական էության, Հոր և Նրա աստվածային Որդու հետ մեր հարաբերությունների և մեր երկնային տուն վերադառնալու մեր վերջնական ցանկության մասին։ …

Նախագահ Նելսոնի ոգեշնչված ղեկավարության ներքո Տերն արագացրել է և կշարունակի արագացնել տաճարների կառուցումն ամբողջ աշխարհում: Սա Աստծո բոլոր զավակներին հնարավորություն կտա ստանալու փրկության և վեհացման արարողությունները և կապել ու պահել սուրբ ուխտեր։ …

Տաճարային արարողություններին հաճախակի մասնակցությունը կարող է ստեղծել Տիրոջ հանդեպ նվիրվածության օրինաչափություն: Երբ դուք պահում եք ձեր տաճարային ուխտերը և հիշում դրանք, դուք հրավիրում եք Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ և՛ զորացնելու, և՛ մաքրելու ձեզ։ …

Կնքման ուխտերի շնորհիվ կարող ենք հաստատում ստանալ ընտանեկան նվիրական կապերի մասին, որոնք կշարունակվեն մահից հետո և կտևեն հավերժություն: Պատվելով Աստծո տաճարներում կնքված ամուսնության և ընտանեկան ուխտերը, մենք պաշտպանված կլինենք եսասիրության և հպարտության չարիքից։ …

Մենք բոլորս անկասկած կունենանք փորձություններ, մարտահրավերներ և ցավեր։ Մեզանից ոչ ոք պաշտպանված չէ «մարմնի խայթից» [տես Բ Կորնթացիս 12.7–10]։ Այնուամենայնիվ, երբ մենք հաճախում ենք տաճար և հիշում մեր ուխտերը, մենք կարող ենք պատրաստվել և Տիրոջից անձնական առաջնորդություն ստանալ։ …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ չկա ավելի կարևոր բան, քան պատվել այն ուխտերը, որոնք դուք կապել եք կամ կարող եք կապել տաճարում:

Տպել