Երիտասարդներին զորացնելու համար
Ուխտով կապված վստահություն Հիսուս Քրիստոսի միջոցով
Մայիս 2024


Շաբաթ առավոտյան նիստ

Ուխտով կապված վստահություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Սիրելի եղբայրներ և քույրեր, նրանք, ովքեր անկեղծ վստահություն են ձեռք բերում Տիրոջ տանը Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված ուխտերի նկատմամբ, տիրապետում են ամենահզոր ուժերից մեկին, որը մենք կարող ենք ստանալ այս կյանքում։ …

Մենք ինչպե՞ս ենք նման վստահություն ձեռք բերում Հիսուս Քրիստոսի միջոցով: Այն ստանում ենք խոնարհության միջոցով՝ կենտրոնացնելով մեր կյանքը Փրկչի վրա, ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով, ստանալով փրկության և վեհացման արարողությունները և հարգելով ուխտերը, որոնք մենք կապում ենք Աստծո հետ՝ Նրա սուրբ տանը։ …

… Ես գիտեմ, որ երբ Տերը տեսնում է ցանկության նույնիսկ մեկ կայծ կամ արդար ջանքերի մեկ թրթիռ՝ մեր կյանքը Իր վրա կենտրոնացնելու պատրաստակամության և այն արարողությունների ու ուխտերի մեջ, որոնք մենք կապում ենք Իր տանը, Նա կօրհնի մեզ Իր կատարյալ ձևով, մեզ անհրաժեշտ հրաշքներով և գթառատ ողորմությամբ։

Տիրոջ տունն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք ավելի բարձր և սուրբ ձևով փոխակերպվել։ … Վստահեցնում եմ ձեզ, որ Տիրոջ տան Հոգին մեր մեջ ունենալը լիովին փոխում է մեզ։ …

Տաճարների շարունակական և արագացող շինարարությունը կշարունակի ոգևորել, ոգեշնչել և օրհնել մեզ: Սակայն ավելի կարևորն այն է, որ եթե մենք փոխենք տաճար մտնելու մեր պատրաստության որակը, ապա մենք կփոխենք մեր փորձառությունը տաճարում, որը կփոխի մեր կյանքը տաճարից դուրս: Թող այս փոխակերպումը լցնի մեզ վստահությամբ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո հետ կապած մեր սուրբ ուխտերի հանդեպ:

Տպել