Երիտասարդներին զորացնելու համար
Աղոթեք, Նա ապրում է
Մայիս 2024


Կիրակի առավոտյան նիստ

Աղոթեք, Նա ապրում է

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Ի՞նչ պարգևների համար կարող եք աղոթել։ Կան շատ պարգևներ, բայց այսօր ուզում եմ կիսվել երեքով. …

Առաջինը՝ աղոթեք, որ իմանաք

Դուք ի՞նչ պետք է իմանաք: …

Երբ գիտեք, որ Աստված իրական է, և Նա սիրում է ձեզ, դուք կարող եք ապրել քաջությամբ ու հույսով։ …

Երբեմն դուք գուցե ցանկանաք իմանալ, թե ինչու է որևէ դժվար բան տեղի ունենում ձեր կյանքում կամ ինչու չստացաք օրհնությունը, որի համար աղոթել էիք: Հաճախ լավագույն հարցը, որը Երկնային Հորը կարող ենք տալ, ոչ թե ինչուն է, այլ ինչը:

Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ, երբ դուք հարցնեք Նրան, թե դուք ինչ կարող եք անել և ինչ կարող եք սովորել:

Երկրորդ՝ աղոթեք, որ աճեք

Երկնային Հայրը ցանկանում է օգնել ձեզ, որ աճեք։

Արդյոք ցանկանո՞ւմ եք աճել համբերության կամ ազնվության մեջ: Ցանկանո՞ւմ եք աճել որևէ հմտության մեջ: Գուցե դուք ամաչկոտ եք և ուզում եք աճել համարձակության մեջ: «Աղոթեք, Նա ապրում է» Նրա Հոգու միջոցով ձեր սիրտը կարող է փոխվել, և դուք կարող եք ուժ ստանալ:

Երրորդ՝ աղոթեք, որ ցույց տաք

Դուք կարող եք աղոթել օգնության համար, որպեսզի ցույց տաք Երկնային Հոր սերը ուրիշների հանդեպ: Իր Հոգու միջոցով Երկնային Հայրը կօգնի ձեզ նկատել մեկին, ով տխուր է, որպեսզի դուք կարողանաք սփոփել նրան: Նա կարող է օգնել ձեզ ցույց տալ Իր սերը` ինչ-որ մեկին ներելու միջոցով: Նա կարող է քաջություն տալ ձեզ` ծառայելու ինչ-որ մեկին և կիսվելու նրա հետ, որ նրա Աստծո զավակն է: …

Կիսվեք Երկնային Հոր հետ այն ամենով, ինչ կա ձեր սրտում:

Տպել