Երիտասարդներին զորացնելու համար
Ավելի մեծ ուրախություն
Մայիս 2024


Շաբաթօրյա ցերեկային նիստ

Ավելի մեծ ուրախություն

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Ցավոք սրտի, շատերին թվում է, թե երջանկությունը դժվար է գտնել: …

… Տխուր լինելը ձախողման նշան չէ։ Գոնե այս կյանքում, ուրախությունն ու վիշտն անբաժան ուղեկիցներ են։ …

Սակայն, ես նույնպես տեսել եմ այն փառահեղ արշալույսը, որն այնքան շատ է ուրախությամբ լցնում հոգին, երբ դժվար է այլևս պահել այն ներսում: Ես հասկացել եմ, որ այս խաղաղ վստահությունը գալիս է Փրկչին հետևելուց և Նրա ճանապարհով քայլելուց:

Խաղաղությունը, որը Նա տալիս է մեզ, նման չէ նրան, ինչ տալիս է աշխարհը: Այն ավելի լավն է։ Այն ավելի բարձր է և ավելի սուրբ: …

Մեր Երկնային Հայրը չի թաքցրել երջանկության ճանապարհը: Դա գաղտնիք չէ։ Այն հասանելի է բոլորին։

Այն խոստացված է նրանց, ովքեր քայլում են աշակերտի կոչման ճանապարհով, հետևում են Փրկչի ուսմունքներին և օրինակին, պահում են Նրա պատվիրանները և հարգում են ուխտերը, որոնք կապում են Աստծո հետ: …

… Երկրի վրա գտնվող բոլոր իրերը բնույթով ծերանում են, քայքայվում, մաշվում կամ հնանում: Բայց աստվածային ուրախությունը հավերժ է, քանի որ Աստված հավերժ է: …

… Խնդրում եմ, թույլ տվեք առաջարկել մի քանի սկզբնական քայլեր՝ անկեղծ ուրախությունը բացահայտելու այս արժանի ճամփորդության համար: …

Առաջիկա օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում թույլ տվեք ձեզ հրավիրել՝

  • Ժամանակ տրամադրեք՝ անկեղծ և սրտանց ջանքերով Աստծուն մոտենալու համար:

  • Ջանասիրաբար փնտրեք հույսի, խաղաղության և ուրախության ամենօրյա պահերը:

  • Ուրախություն պարգևեք ձեր շրջապատի մարդկանց: …

Թող որ մենք բոլորս փնտրենք և գտնենք այդ ավելի մեծ ուրախությունը, որը կստանանք, երբ մեր կյանքը նվիրաբերենք մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն:

Տպել