Երիտասարդներին զորացնելու համար
Խոսքերը կարևոր են
Մայիս 2024


Կիրակնօրյա առավոտյան նիստ

Խոսքերը կարևոր են

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Խոսքերը կարևոր են: …

Դժբախտաբար, խոսքերը կարող են լինել անմիտ, շտապողական և վիրավորական: …

Մյուս կողմից՝ խոսքերը կարող են տոնել հաղթանակ, լինել հուսադրող և քաջալերող: Դրանք կարող են հուշել մեզ վերանայել, վերագործարկել և վերաուղղորդել մեր ընթացքը: Խոսքերը կարող են բացել մեր մտքերը ճշմարտության համար:

Ուստի, առաջինը և հատկապես, Տիրոջ խոսքերն են կարևոր: …

Հավատալով և ականջ դնելով Աստծո խոսքին՝ մենք ավելի կմոտենանք Նրան: …

Երկրորդ՝ մարգարեների խոսքերը կարևոր են:

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Նրանք ուսուցանում են Նրա ավետարանը և ցույց տալիս Նրա սերը բոլորի հանդեպ: …

… Մարգարեի խոսքերը կարևոր են Տիրոջ և մեզ համար:

Երրորդ՝ և այնքան խիստ կարևոր են մեր սեփական խոսքերը: …

… Ուստի զգույշ եղեք, թե ինչ եք ասում և ինչպես եք ասում: Մեր ընտանիքներում, հատկապես ամուսինների, կանանց և երեխաների հետ շփումներում, մեր խոսքերը կարող են մոտեցնել մեզ կամ սեպ խրել մեր միջև:

Թույլ տվեք առաջարկել երեք պարզ արտահայտություն, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ դժվարություններից և տարբերություններից խայթը հանելու, միմյանց բարձրացնելու և հանգստացնելու համար:

«Շնորհակալություն»:

«Ներիր ինձ»:

Եվ «ես սիրում եմ քեզ»: …

Ես խոստանում եմ, որ եթե մենք «սնվենք Քրիստոսի խոսքերով» [2 Նեփի 32․3], որոնք տանում են դեպի փրկություն, մեր մարգարեի խոսքերով, որոնք առաջնորդում և քաջալերում են մեզ, և մեր իսկ խոսքերով, որոնք խոսում են այն մասին, թե ով ենք մենք և ինչն ենք թանկ համարում, ապա երկնքի զորությունները կթափվեն ներքև՝ մեզ վրա։

Տպել