Երիտասարդներին զորացնելու համար
Աստծո նպատակն է ձեզ տուն բերել
Մայիս 2024


Կիրակնօրյա առավոտյան նիստ

Աստծո նպատակն է ձեզ տուն բերել

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Գնալ տուն, Յոնգսունգ Կիմ

Իր սիրելի զավակների համար Հոր ծրագրում ամեն ինչ նախատեսված է յուրաքանչյուրին տուն բերելու համար: …

Արդյո՞ք սա նշանակում է, որ ինչ որ բան կապված է նրա հետ, թե մենք ինչպես ենք ապրում: … Ոչ, իհարկե ոչ: … Նրա բոլոր ուսմունքների հիմքում ակնարկվում է բարոյական վարքի ավելի բարձր հարթության վրա ապրելը, այն կոչ է դեպի անհատական առաջընթաց, փոխակերպող հավատք Քրիստոսում, դեպի սրտի հզոր փոփոխություն: …

Եթե մենք հավատում ենք մեզ փրկելու, մեզ փրկագնելու, մեզ ողորմածություն ցույց տալու և դրա միջոցով մեզ երջանկություն բերելու Հոր համապարփակ ծրագրին, ո՞րն է Որդու նպատակը, որի միջոցով այս մեծ ծրագիրը կյանքի է կոչվել: …

Հիսուսի կամքը բարեհոգի Հոր կամքն է: Նա կամենում է հնարավոր դարձնել, որ Իր Հոր զավակներից յուրաքանչյուր վերջինը ընդունի ծրագրի վերջնական նպատակը` հավերժական կյանք Իրենց հետ: Ոչ ոք բացառված չէ այս աստվածային ներուժից: …

Փրկիչը` Բարի Հովիվը, գնում է որոնելու Իր կորած ոչխարներին, մինչև որ գտնում է նրանց: …

Ոչ, Նա չի դնում ճանապարհային արգելափակոցներ և խոչընդոտներ, Նա հեռացնում է դրանք: Նա ձեզ դրսում չի պահում, Նա ձեզ ողջունելով ներս է [հրավիրում]: …

Այս է բարի լուրը։ Ես անասելիորեն երախտախարտ եմ` այս պարզ ճշմարտությունների համար: Հոր նախագիծը, Նրա ծրագիրը, Նրա նպատակը, Նրա մտադրությունը, Նրա ցանկությունը և Նրա հույսն է` բոլորիդ բժշկել, բոլորիդ տալ խաղաղություն, ձեզ բոլորիդ և նրանց, ում դուք սիրում եք, բերել տուն:

Հղումներ

  1. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Երեց Պատրիկ Քիրոն. Պատրաստված և կանչված Տիրոջ կողմից», Լիահոնա, մայիս 2024, 131։

  2. Պատրիկ Քիրոն, «Օգնության հասեք և բարին փնտրեք», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2022, 9։

  3. «Երեց Պատրիկ Քիրոնը կանչվել է Տասներկու Առաքյալների Քվորում», 8 դեկտեմբերի, 2023 թ., newsroom.ChurchofJesusChrist.org։

Տպել