Երիտասարդներին զորացնելու համար
Ուխտեր և պարտականություններ
Մայիս 2024


Կիրակնօրյա առավոտյան նիստ

Ուխտեր և պարտականություններ

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Ուխտը` որոշակի պարտականություններ կատարելու պարտավորություն է: Անձնական պարտավորությունները կարևոր են մեր անհատական կյանքի և հասարակության գործունեության կարգավորման համար։ …

Երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման ժամանակը եկավ, Աստված կանչեց մարգարե Ջոզեֆ Սմիթին։ … [Մորմոնի Գիրքը] Վերականգնման հիմնական աղբյուրն է ավետարանի լրիվության համար, ներառյալ Աստծո ծրագիրը Իր զավակների համար, և Մորմոնի Գիրքը լի է ուխտերի մասին հղումներով։

Ուխտերը հիմնարար էին ավետարանի Վերականգնման համար: Սա ակնհայտ է այն ամենավաղ քայլերում, որ Տերն ուղղորդեց Մարգարեին կատարել` Իր Եկեղեցին կազմավորելիս։ …

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տաճարներ է կառուցում ողջ աշխարհում: Նրանց նպատակն է օրհնել Աստծո ուխտի զավակներին տաճարային երկրպագությամբ և սուրբ պարտականություններով ու զորություններով և Քրիստոսի հետ կապված լինելու առանձնահատուկ օրհնություններով, որոնք նրանք ստանում են ուխտով:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հայտնի է որպես մի եկեղեցի, որը շեշտում է Աստծո հետ ուխտեր կապելը: Ուխտերը բնորոշ են փրկության և վեհացման յուրաքանչյուր արարողությանը, որը սպասավորում է այս վերականգնված Եկեղեցին: Մկրտության արարողությունը և դրա հետ կապված ուխտերը` հիմնական պահանջներն են, սելեստիալ արքայություն մուտք գործելու համար: Արարողությունները և դրանց հետ կապված տաճարային ուխտերը հիմնական պահանջներն են` սելեստիալ արքայությունում վեհացման համար, որը հավերժական կյանք է, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» [Վարդապետություն և Ուխտեր 14․7]։ Սա է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կիզակետը:

Տպել