Երիտասարդներին զորացնելու համար
«Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը»
Մայիս 2024


Շաբաթօրյա ցերեկային նիստ

«Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը»

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Ամեն անգամ, երբ մենք հավատարմությամբ ստանում ենք, վերանայում, հիշում և նորոգում սուրբ ուխտերը, մեր հոգևոր խարիսխները ավելի ամուր և հաստատուն են ամրացվում Հիսուս Քրիստոսի «վեմին»:

… Քանի որ մեր կյանքի հիմքը կառուցված է Փրկչի վրա, մենք օրհնված ենք «հանդարտ մնալու» համար՝ ունենալով հոգևոր հավաստիացում, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ …

… Հանգստության օրը Աստծո օրն է, սուրբ ժամանակ, որն առանձնացված է, որպեսզի հիշենք և երկրպագենք Հորը Նրա Որդու անունով, մասնակցենք քահանայության արարողություններին և ստանանք ու նորոգենք սուրբ ուխտերը։ …

… «Աղոթքի տունը», որտեղ մենք հավաքվում ենք Հանգստության օրը, հավաքատներ են և այլ հաստատված հարմարություններ՝ ակնածանքի, երկրպագության և ուսման սուրբ վայրեր։

Տաճարը ևս մեկ սուրբ վայր է, որը հատուկ առանձնացված է՝ Աստծուն երկրպագելու և ծառայելու և հավերժական ճշմարտություններ սովորելու համար։ …

… Մեր տները պետք է լինեն թե սուրբ ժամանակի, թե սուրբ վայրի վերջնական համադրությունը, որտեղ անհատները և ընտանիքները կարող են «հանդարտ մնալ» և իմանալ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ …

Ես խոստանում եմ, որ երբ մենք կառուցում ենք մեր կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի «վեմի» վրա, մենք կարող ենք օրհնվել Սուրբ Հոգով՝ ստանալու հոգու անհատական և հոգևոր հանդարտություն, որը թույլ է տալիս մեզ իմանալ և հիշել, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և մենք կարող ենք օրհնվել՝ դժվար բաները անելու և հաղթահարելու համար:

Տպել