Երիտասարդներին զորացնելու համար
Թաքնված կրակի շարժումները
Մայիս 2024


Շաբաթ առավոտյան նիստ

Թաքնված կրակի շարժումները

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնեք PDF

Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Աստված լսում է մեր բոլոր աղոթքները և պատասխանում է դրանցից յուրաքանչյուրին՝ համաձայն այն ուղու, որը Նա նախանշել է մեր կատարելության համար։ … Միայն Աստծուն է հայտնի, թե ինչու են աղոթքները այլ պատասխան ունենում, քան մենք ակնկալում ենք, բայց ես խոստանում եմ, որ Աստված դրանք լսում է, և պատասխանում՝ ըստ Իր անմնացորդ սիրո և տիեզերական ժամանակացույցի:

Եթե մենք «անտեղի չենք խնդրում», [2 Նեփի 4․35], ապա սահմանափակումներ չկան, թե երբ, որտեղ կամ ինչի մասին պետք է աղոթենք։ …

… Մենք պետք է աղոթենք անհատապես, մեր ընտանիքներում և ամեն մեծության ժողովներում։ Մենք պետք է օգտագործենք աղոթքը որպես վահան գայթակղության դեմ, եթե ինչ-որ ժամանակ մենք զգում ենք, որ չպետք է աղոթենք, կարող ենք վստահ լինել, որ երկմտանքը չի գալիս Աստծուց, ով ցանկանում է բոլոր ժամանակներում շփվել Իր զավակների հետ։ … Երբ մենք չգիտենք, թե ինչպես կամ հատուկ ինչի համար պետք է աղոթենք, մենք պետք է սկսենք և շարունակենք, մինչև Սուրբ Հոգին առաջնորդի մեզ դեպի այն աղոթքը, որը մենք պետք է ասենք։ …

Ի վերջո, մենք կարող ենք նայել Փրկչի օրինակին, ով այդքան հաճախ էր աղոթում։ …

Մահվան դեմ Քրիստոսի հաղթանակի և մահկանացու կյանքում ինձ տրված մեկ շաբաթ կամ ամիսներ ապրելու պարգևի համատեքստում՝ ես հանդիսավոր վկայում եմ, որ հավերժական կյանքը իրականություն է և, որ մեզ անհրաժեշտ է լուրջ պատրաստվել դրան:

Տպել