Երիտասարդներին զորացնելու համար
Հիսուսի վկայությունը
Մայիս 2024


Կիրակնօրյա ցերեկային նիստ

Հիսուսի վկայությունը

Հատվածներ

Նկար
պաստառ

Ներբեռնել PDF

Ի՞նչ է Հիսուսի վկայությունը։

Դա Սուրբ Հոգու վկայությունն է, որ Նա Աստծո աստվածային Որդին է, Մեսիան և Քավիչը։ …

Այս վկայության վերաբերյալ մի հարց է առաջ գալիս․ ի՞նչ պետք է անենք դրա հետ։

Սելեստիալ արքայության ժառանգորդները «ընդունում» են Հիսուսի վկայությունը լիարժեքորեն՝ մկրտվելով, Սուրբ Հոգին ստանալով և հավատքով հաղթելով։ …

Ի՞նչ է նշանակում անվեհեր լինել Հիսուսի վկայության մեջ

… Հիսուս Քրիստոսի վկայության մեջ անվեհեր լինելը, անշուշտ, ներառում է այդ վկայությունը սնուցելն ու զորացնելը։ Ճշմարիտ աշակերտները չեն անտեսում թվացյալ փոքր բաները, որոնք հաստատում և ամրացնում են Հիսուսի մասին իրենց վկայությունը, ինչպիսիք են՝ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, Հանգստության օրը սուրբ պահելը և հաղորդությունը ճաշակելը, ապաշխարելը, սպասավորելը և Տիրոջ տանը երկրպագելը։ …

Անվեհեր լինելը նաև ենթադրում է բաց և հրապարակայնորեն խոսել սեփական վկայության մասին։ …

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու համար կարող ենք ականջ դնել Նրա սուրհանդակներին։ …

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինել նշանակում է՝ քաջալերել ուրիշներին խոսքով և օրինակով, որպեսզի նրանք նույնպես անվեհեր լինեն, հատկապես մեր ընտանիքի անդամներին։ …

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու համար կնշեմ ևս մեկ կարևոր հանգամանք՝ անձնական սրբության մեր անհատական ձգտումը։ …

Ես հրավիրում եմ գործել հիմա՝ ապահովելու ձեր տեղը՝ որպես Հիսուսի վկայության մեջ անվեհեր անձ։

Տպել